Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ինեկոբանկն ամփոփում է «ՍԵՎԱՆ Ստարտափ Սամմիթ 2019»

12.08.2019, 16:44
Հանդիսանալով սամմիթի Գլխավոր հովանավոր՝ Ինեկոբանկը ֆինանսական պարգևներ շնորհեց Thermoscan, CowNet, XpressBook ստարտափերին։
Ինեկոբանկն ամփոփում է «ՍԵՎԱՆ Ստարտափ Սամմիթ 2019»

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ավարտվեց տարածաշրջանի ամենասպասված տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ Sevan StartUp Summit 2019-ը: Աշխարհի ավելի քան 45 երկրներից ժամանած 120 ստարտափեր ներկայացան իրենց գաղափարներով, մեկ շաբաթ շարունակ մշակեցին և կատարելագործեցին իրենց նախագծերը, հանդիպեցին ոլորտի առաջատար մասնագետների հետ, իսկ Սամմիթն ամփոփող «Big Battle» մրցույթի ընթացքում ընտրված լավագույն մտքերն Ինեկոբանկի կողմից արժանացան դրամական պարգևների: Հանդիսանալով սամմիթի Գլխավոր հովանավոր՝ Ինեկոբանկը ֆինանսական պարգևներ շնորհեց Thermoscan, CowNet, XpressBook ստարտափերին։ Այդ մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:


«Սամմիթը հանդիսանում է յուրօրինակ հարթակ, որն հնարավորություն է ընձեռում հանդիպել հրաշալի գաղափարներ ունեցող և նախաձեռնող մարդկանց։ Այս մի քանի օրերի ընթացքում ծանոթացանք տարբեր ստարտափերի ներկայացուցիչների հետ, լսեցինք նրանց նորարարական և ոչ ստանդարտ լուծումների մասին, ինչպես նաև հնարավորություն ունեցանք նրանց հետ փոխանակել մեր իսկ փորձը»,- նշեց Ինեկոբանկի զարգացման և մարքեթինգի տնօրեն Արեն Նալթակյանը.«Ինեկոբանկը, իր անցած 23 տարիների ընթացքում մշտապես հավատացած է եղել, որ նորագույն և ինովացիոն տեխնոլոգիաների ճիշտ կիրառումը ցանկացած բիզնեսում, մասնավորապես ֆինանսաբանկային ոլորտում, զարգացման և արդյունավետության երաշխիքն է», հավելեց նա:

ineco.jpg

Բանկից հաղորդում են, որ, կարևորելով տեխնոլոգիական ոլորտի օրեցօր աճող դերն ու զարգացումները, Ինեկոբանկը այս տարի հովանավորեց Sevan StartUp Summit 2019-ի՝ նպատակ ունենալով իր ներդրումն ունենալ և աջակցել նորարարական գաղափարների կայացմանը։

ineco.jpg

«Սամմիթի անցկացման 4 տարիների ընթացքում այն հասցրել է դառնալ ոլորտի սիրված և սպասված միջոցառումներից մեկը: Սամմիթի կազմակերպիչը՝ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը, ջանք չի խնայում տարեցտարի կատարելագործելու և էլ ավելի լայն հնարավորություններ ընձեռելու մասնակիցներին: Սամմիթի օրերին մենք հանդիպեցինք բազում հետաքրքիր և բանիմաց երիտասարդների, կիսվեցինք մեր փորձով ու հմտություններով և զինվեցիք նոր գաղափարներով: Սամմիթը թարմ գաղափարներ քաղելու, մտքեր փոխանակելու և օգտակար ծանոթություններ հաստատելու հիանալի հարթակ է»,- նշեց Ինեկոբանկի Ֆինանսական տնօրեն Հայկ Ոսկանյանը:

ineco.jpg

Հանդիսանալով ֆինտեխ առաջատար կառույցներիցներից մեկը` Ինեկոբանկը շարունակաբար աջակցելու է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ու կայացմանը Հայաստանում` նպաստելով տնտեսության կայուն աճին:

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր և միջին ձեռնարկություններին և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 22 տարի Բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 500,000 հաճախորդի, որոնցից մոտ 200 000-ին` թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում բանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

•      2009թ.-ին առաջինը Հայաստանում ներդրեց «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատաված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատեց մինչև մի քանի րոպեի։

•      2012թ.-ին իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որն ապահովեց գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

•      2014թ.-ին ներդրեց InecoMobile բջջային հավելվածն, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

•      Հանդիսանալով ֆինտեխ առաջատար կառույցներիցներից մեկը` Ինեկոբանկը շարունակաբար աջակցելու է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ու կայացմանը Հայաստանում` նպաստելով տնտեսության կայուն աճին:2017թ.-ին բանկը առաջինն էր, որ ներդրեց ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:

•       Առաջին ամբողջական թվային բանկը Հայաստանում, որը անհատներին ապահովում է թվային ամբողջական լուծումներ՝ վճարումներ, վարկավորում, խնայողություններ և այլ հարակից ծառայություններ 24/7 հասանելիությամբ։-0-