Իրանցի ձեռներեցներին հետաքրքրում է Հայաստանի լեռնահանքային ոլորտի արտադրությունն ու հանքային ջուրը
08.11.2013,
13:24
Իրանցի ձեռներեցներին հայկական շուկայում ամենից շատ հետաքրքրում է լեռնահանքային արդյունաբերության արտադրությունը, ինչպես նաև շշալցված քաղցրահամ և հանքային ջուրը, Expo Iran-Armenia 2013 ցուցահանդեսի բացման ժամանակ տեղեկացրեց ցուցահանդեսի կազմակերպիչ, «New Expo» ընկերության տնօրեն Նորիկ Մելքոնյանը։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Իրանցի ձեռներեցներին հայկական շուկայում ամենից շատ հետաքրքրում է լեռնահանքային արդյունաբերության արտադրությունը, ինչպես նաև շշալցված քաղցրահամ և հանքային ջուրը, Expo Iran-Armenia 2013 ցուցահանդեսի բացման ժամանակ տեղեկացրեց ցուցահանդեսի կազմակերպիչ, «New Expo» ընկերության տնօրեն Նորիկ Մելքոնյանը։
«Երևան» էքսպո կենտրոնում անցկացվող եռօրյա ցուցահանդեսին ներկայացված է ավելի քան 25 իրանական ընկերությունների արտադրություն, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներ, այդ թվում` շինարարություն, մեքենաշինություն, քիմիական և սննդի արդյունաբերություն, ինչպես նաև ծառայությունների ոլորտը։
«Շատ իրանական ընկերությունների հետաքրքրում է հայկական շուկան և ուրախությամբ ընդունեցին այս ցուցահանդեսին մասնակցելու հրավերը», – ասաց Մելքոնյանը «ԱՌԿԱ» գործակալությանը։
Բացի իրանցի արտադրողներից, ցուցահանդեսին ներկայացված են նաև մի քանի հայկական ընկերություններ, որոնք մասնավորապես տրամադրում են փաստաբանական ծառայություններ և բիզնես խորհրդատվություն իրանական ընկերություններին։
«Նման ցուցահանդեսների անցկացումը չափազանց կարևոր է ինչպես իրանցի, այնպես էլ հայ ձեռներեցների համար, քանի որ նրանց հնարավորություն է տալիս մոտիկից ծանոթանալ երկու երկրների շուկաների հետ և ձեռք բերել նոր բիզնես կապեր», – ավելացրել է նա։
Ցուցահանդեսի շրջանակում կկազմակերպվեն նաև խաղարկություններ և իրանական արտադրանքի համտեսում։
«New Expo» ընկերությունը ստեղծվել է 2013 թ.–ին, այն հիմնականում զբաղվում է տարբեր ցուցահանդեսների կազմակերպմամբ։ Իրանում «New Expo»–ի գործընկերն է Mehraz ընկերությունը։
ՀՀ ԱՎԾ–ի տվյալներով` Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 2013 թ.–ի ինը ամիսների ընթացքում կազմել է 217,4 մլն դոլար։ Իրան հայկական ապրանքների արտահանման ծավալը կազմել է 72,8 մլն դոլար։–0–