Իվան Տելեգինը մասնակցություն ունեցավ ՀԿԵ-ի Երևան-Գյումրի նորագույն արագընթաց գնացքի մեկնարկի միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2019թ. Ապրիլի 5-ին Երեւանի Սասունցի Դավիթ երկաթուղային կայարանից դուրս եկավ դեպի Գյումրի արագընթաց էլեկտրագնացքը, որին ներկա էին ՀՀ բարձրաաստիճան անձիք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Հանդիսավոր արարողությանը ներկա գտնվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Թեգեգինը, ով ՀԿԵ հյուրերի հետ միասին ուղևորվեց նոր էլեկտրագնացքով և ուսումնասիրեց դրա բոլոր հնարավորություններն ու հարմարությունները: Բացի այդ, ՀՀ վարչապետը եւ միջոցառման բոլոր մասնակիցները այցելեցին Գյումրիի լոկոմոտիվային դեպո, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան բանկի մամուլի ծառայությունը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը ծավալել է երկարաժամկետ և հաջողակ համագործակցություն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ: Բանկը ՀԿԵ-ի միակ ֆինանսական գործընկերն է ՀՀ-ում:
Բանկը իրականացրել է ՀԿԵ-ի առաջին էլեկտրագնացքի բրենդինգը`Երևան-Գյումրի-Երևան երթուղով, որը գործում է էքսպրես ձեւաչափով:
Բացի այդ, 2018 թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց իր «Տիգրան Մեծ» մասնաճյուղը Երևանի երկաթուղային կայարանի շենքում, շնորհիվ երկաթգծի կայարանի և “Սասունցի Դավիթ” մետրոյի կայարանի ուղևորները հնարավորություն ունեն օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր առաջարկած ծառայություններից ու պրոդուկտներից:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 70 մասնաճյուղ:–0–