Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

ՀՀ-ում կներդրվի LEADER ազգային հարթակը՝ ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագրի նախաձեռնությամբ

24.07.2023, 21:00
Այսօր կայացավ LEADER/համայնքի կողմից առաջնորդվող գյուղական զարգացման մեթոդաբանությանը նվիրված առաջին միջազգային կլոր սեղանը
ՀՀ-ում կներդրվի LEADER ազգային հարթակը՝ ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագրի նախաձեռնությամբ
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./ԱՌԿԱ/. Այսօր կայացավ LEADER/համայնքի կողմից առաջնորդվող գյուղական զարգացման մեթոդաբանությանը նվիրված առաջին միջազգային կլոր սեղանը:

Միջոցառման նպատակն էր ներկայացնել վերջին երեք տարիներին Հայաստանում LEADER-ի ներդրմանն ուղղված աշխատանքները Լոռու և Տավուշի մարզերում, հասցեագրել և ներգրավել ազգային շահագրգիռ կողմերի ավելի լայն շրջանակ, ներառյալ ազգային և մարզային կառավարման մարմինների ներկայացուցիչների, համապատասխան քաղաքացիական կազմակերպությունների/ՀԿ-ների և ակադեմիական հատվածին, ովքեր կարող են որոշիչ դեր ունենալ Հայաստանում LEADER/համայնքի կողմից առաջնորդվող գյուղական զարգացման մոտեցման առավել ընդլայնված ներդրման գործում:

Վերջին երեք տարիներին Հայաստանում ԵՄ LEADER մեթոդաբանությամբ ծրագրեր են իրականացվում Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում։ Մասնավորապես, ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակներում Լոռիում և Տավուշում ստեղծվել են հինգ Տեղական ակտիվ խմբեր՝ ՏԱԽ-եր «ներքևից վերև» ձևաչափով, որոնք ընդգրկում են Լոռու և Տավուշի գյուղական բնակավայրերի մեծ մասը։ Նմանատիպ ֆորմատով ևս երեք Տեղական ակտիվ խմբեր են ստեղծվել Շիրակի մարզում՝ ԵՄ ֆինանսավորմամբ և Զարգացման ավստրիական գործակալության ջանքերով: Տախ-երը կազմված են պետական, մասնավոր և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, որոնք ներառական զարգացման սկզբունքին համապատասխան՝ մշակել են իրենց ռազմավարական գործողությունների ծրագրերը։

ЕС.jpg

2023 թ․-ի առաջին եռամսյակում յուրաքանչյուր ՏԱԽ սահմանեց զարգացման նպատակներ, որոնք պետք է իրականացվեն առաջին երկու տարիներին և հայտարարեց առաջին տեղական դրամաշնորհային մրցույթը:

Նախանշված նպատակներին համապատասխանող և իրագործման համար պիտանի ճանաչված նախագծային առաջարկների ընտրությունից հետո հունիսին սկսվեցին ՏԱԽ-երի առաջին ծրագրերի իրականացումը:

ՀՀ-ում ԱՄԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի և իրականացվում է ԱՄԶԾ-ի կողմից:

«Նպատակն է ներգրավել համայնքներին զարգացման ծրագրերում: Այս մոտեցումը բավականին արդյունավետ էր տարբեր երկրներում», - նշեց նա:

Նրա խոսքով, ԱՄԶԾ-ն աշխատում է LEADER մոտեցմամբ բազմաթիվ երկրներում: Նա հատկապես նշեց Մոլդովան, որը մեկ քայլ առաջ է դրա կիրառման տեսանկյունից:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն իր խոսքում կարևորեց միջոցառման անցկացումը:

«Մենք ունենք մեր որոշակի պատկերացումը ապագա LEADER-ի մասին: Փորձի փոխանակումը նրանց հետ մեզ շատ օգտակար կլինի՝ անորոշությունները պարզելու և հետագա առաջընթացի համար», - ասաց նա:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը նշեց, որ հետաքրքիր կլինի ծանոթանալ Մոլդովայի փորձի հետ և տեսնել, թե ինչ կարելի է վերցնել որպես օրինակ այդ փորձից ՀՀ-ում օգտագործելու համար:

Փամբակ համայնքի Դեմետ գյուղի ղեկավար Անուշ Սարգսյանն ընդգծեց, որ ծրագրի շրջանակում ընտրվել է թիրախային խումբ, որը ներառում է երեք համայնք՝ Թումանյան, Գյուլագարակ և Փամբակ՝ 32 գյուղերով: Նա տեղեկացրեց, որ մասնակիցներն ընտրվել են համայնքներից, ինչից հետո ստեղծվել է գործողությունների ռազմավարական պլան:

«Ներկայացվել են համայնքային ծրագրերը, տեղացիների համար կազմակերպվել է դրամաշնորհային փուլ, որի մասնակիցները հանդես են եկել ծրագրերով», - նշեց նա:

Կլոր սեղանին մասնակցել են ՀՀ-ում ԱՄԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի նախարարության, Լոռու և Տավուշի մարզպետարանների, շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ և ոչ միայն:
или
Մոլդովայից հրավիրված փորձագետները ներկայացրել են իրենց հաջող փորձն ու կարծիքը LEADER մեթոդաբանության ներդրման և ազգային քաղաքականությունում ծրագրերի իրականացման հարցում:-0-