Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Մայիսին Դիլիջանում հայ-վրացական գործարար ֆորում կանցկացվի. Փաշինյան

16.01.2019, 10:33
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է գործարար պայմանավորվածության մասին, որը ձեռք է բերվել նախօրեին վրացական Բոլնիսի գյուղում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ։
Մայիսին Դիլիջանում հայ-վրացական գործարար ֆորում կանցկացվի. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է գործարար պայմանավորվածության մասին, որը ձեռք է բերվել նախօրեին վրացական Բոլնիսի գյուղում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ։ 

«Բոլնիսում շատ ջերմ՝ ոչ ֆորմալ հանդիպում ունեցա Վրաստանի վարչապետ, իմ բարեկամ Մամուկա Բախտաձեի հետ: Որոշեցինք մայիսին հայ-վրացական գործարար ֆորում անցկացնել Դիլիջանում», – գրել է Փաշինյանը Facebook–յան իր էջում։

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Վրաստանի կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ երկկողմ հետագա ակտիվ փոխգործակցութունը կնպաստի երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար և ընդգծել հայ-վրացական հարաբերությունների կարևորությունը բոլոր ոլորտներում:–0–