Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Մեկնարկել է ՎՏԲ Լիգա ֆուտբոլային մրցաշարը

09.11.2018, 17:23
Նոյեմբերի 8-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից նախաձեռնած, նախարարությունների միջև կայանալիք «ՎՏԲ Լիգա» ֆուտբոլային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը։
Մեկնարկել է ՎՏԲ Լիգա ֆուտբոլային մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 8-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից նախաձեռնած, նախարարությունների միջև կայանալիք «ՎՏԲ Լիգա» ֆուտբոլային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Մրցաշարին մասնակցում են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ Գյուղատնտեսության նախարարության, ՀՀ Պաշտպանության նախարարության, ՀՀ Կրթության և գիտության նախարարության, ՀՀ Ոստիկանության, ՀՀ Սփյուռքի նախարարության, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության,  ՀՀ Ֆինանսների նախարարության թիմերը։

Մրցաշարի բացման արարողության հյուրերին ողջունեցին և անցկացրեցին ՎՏԲ Լիգայի գնդակի սիմվոլիկ փոխանցումը սպորտի և երիտասարդության հարցերով նախարարի ժ.պ, Գաբրիել Ղազարյանը և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը:

Արարողությանը հյուրերի համար պարային համարով հանդես եկավ գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականը: Իսկ «ՎՏԲ Լիգա-ն» մեկնարկեց Գյուղատնտեսության նախարարության և Ֆինանսների նախարարության թիմերի խաղով: 

Լիգա ՎՏԲ մրցաշարի, որի եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, մրցանակային ֆոնդը բաշխված է հետևյալ կերպ. 1 -ին մրցանակային տեղ1 000 000 ՀՀ դրամ, 2 -րդ մրցանակային տեղ՝ 700 000 ՀՀ դրամ, 3-րդ մրցանակային տեղ՝ 500 000 ՀՀ դրամ։

«ՎՏԲ-Հայաստան Բանկը մաղթում է բոլոր թիմերին հետաքրքիր և դիտարժան խաղ, հաջողություն և հաղթանակ», – նշվում է բանի տարածած հաղորդագրության մեջ։

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-