Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» երրորդ անվճար ծրագիրը

25.07.2017, 16:46
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության հետ համատեղ, . հուլիսի 24-ից սկսում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման»  երրորդ անվճար ծրագիրը:
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման»  երրորդ անվճար ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, ս.թ. հուլիսի 24-ից սկսում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման»  երրորդ անվճար ծրագիրը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված ֆերմերները հնարավորություն կստանան բանկի և NABU-ի համատեղ ֆինանսական աջակցությամբ ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում և անհամեմատ մեծացնել ոլորտի արտադրանքի թե՛ ավելացված արժեքը, թե՛ իրենց արտադրանքի արտահանման հեռանկարները:

«Ծրագրով  հետաքրքրված տնտեսվարողները կարող են  մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի 2017-2018 թթ մրցույթին  մասնակցելու համար բանկի պաշտոնական կայքէջից  ներբեռնել դիմում հայտը, այնուհետև լրացնելուց հետո այն ուղարկել organic@acba.am էլեկտրոնային փոստին», – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։ 
 
Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու և ոլորտի արտադրողներին օժանդակելու նպատակով 2015թ-ից մեկնարկեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU)  համատեղ «Օրգանական  գյուղատնտեսական զարգացման» անվճար ծրագիրը:
   
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի  և NABU-ի կողմից իրականացված ծրագրերի շրջանակում արդեն սերտիֆիկացվել է 10 ընկերություն, որոնք հաջողությամբ իրենց արտադրանքը ներկայացնում են արտերկրում:
«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-