Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

«Ռոսնեֆտի» մամուլի ծառայությունը չի մեկնաբանում Mika Limited–ի ակտիվների գնման մասին տեղեկատվությունը

10.01.2014, 17:41
«Ռոսնեֆտի» մամուլի ծառայությունը չի մեկնաբանում Հայաստանում Mika Limited–ի ակտիվների գնման մասին տեղեկատվությունը։
«Ռոսնեֆտի» մամուլի ծառայությունը չի մեկնաբանում Mika Limited–ի ակտիվների գնման մասին տեղեկատվությունը
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. «Ռոսնեֆտի» մամուլի ծառայությունը չի մեկնաբանում Հայաստանում Mika Limited–ի ակտիվների գնման մասին տեղեկատվությունը։

Նախօրեին «Արմինֆո» տեղեկատվական գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, տեղեկացրել էր, որ «Ռոսնեֆտը» Հայաստանում ձեռք է բերել «Mika Limited» ընկերության բոլոր նավթային ակտիվները, այդ թվում ավտոլցակայանները, նավթի բազաներն ու գրասենյակային տարածքները։   

««Ռոսնեֆտ» ԲԲԸ–ի մամուլի ծառայությունն այս թեման չի մեկնաբանում», – «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ընկերությունից։

«Mika Limited» ընկերության սեփականատերը, որը զբաղվում է նավթամթերքի մատակարարմամբ, հայ խոշոր ձեռներեց Միխայիլ Բաղդասարովն է։

Բաղդասարովին էր պատկանում նաև «Արմավիա» ավիաընկերությունը, որը որոշում ընդունեց դադարեցնել թռիչքների իրականացումը 2013 թ.–ի ապրիլից  և սկսեց սնանկության ընթացակարգը։–0–