Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+13

Արդշինբանկը նոր մասնաճյուղ է բացել «Multi Magic Mall» առևտրի կենտրոնում

29.04.2023, 11:27
Մասնաճյուղը սպասարկելու է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց
Արդշինբանկը նոր մասնաճյուղ է բացել «Multi Magic Mall» առևտրի կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./ԱՌԿԱ/. Արդշինբանկը բացում է իր հերթական՝ «Հատիս» մասնաճյուղը Կոտայքի մարզում գտնվող Multi Magic Mall առևտրի կենտրոնի 1-ին հարկում, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։ 

Մասնաճյուղը սպասարկելու է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց։ Այստեղ կարող եք դիմել վարկի, դեբետային և վարկային քարտերի համար, ներդնել ավանդ, իրականացնել հաշվով գործարքներ, միանալ առցանց ծառայություններին և հավելվածներին, ինչպես նաև կատարել վճարումներ ինքնասպասարկման տերմինալների միջոցով: Բանկը կարևորում է առևտրի կենտրոնում և հարևանությամբ գործող փոքր ու միջին բիզնեսի հաճախորդներին, որոնց առաջարկվելու են մատչելի և ճկուն վարկային պրոդուկտներ՝ բիզնես քարտեր, կարճաժամկետ և երկարաժամկետ վարկեր, ինչպես նաև վճարումների ընդունման սարքեր՝ թվային POS տերմինալներ։ 

«Առևտրի կենտրոններում միշտ գնորդների մեծ հոսք կա, ուստի բանկի մասնաճյուղն, անշուշտ, պահանջված կլինի»,- նշեց Արդշինբանկի վարչության անդամ, Փոքր ու միջին բիզնեսի տնօրեն Արթուր Հակոբյանը: 

«Փորձում ենք մեր հաճախորդների համար առավելագույն հարմարավետություն ապահովել։ Առևտրի կենտրոնում սպասարկման կետ ունենալն ընդլայնում և լրացնում է Արդշինբանկի ներկայության սովորական ձևաչափերը: Առևտրի կենտրոնի այցելուները, աշխատակիցները և մոտակա բնակավայրերի բնակիչները կկարողանան օգտվել Արդշինբանկի ծառայություններից բարձրակարգ սպասարկման պայմաններում: Սա մեր ներկայության նոր ձևաչափն է, երկարացված աշխատանքային գրաֆիկով, և մենք իսկապես հուսով ենք, որ այն կսպասարկի ոչ միայն Multi Magic Mall-ի այցելուներին, այլ նաև նրանց, ովքեր ապրում կամ աշխատում են մոտակայքում»,- ընդգծեց Ա. Հակոբյանը:

Արդշինբանկի նոր «Հատիս» մասնաճյուղը գտնվում է Կոտայքի մարզ, Վերին Պտղնի, 1-ին թաղամաս, 5-րդ փող., 1 փկղ. շենք 5 հասցեում: Մասնաճյուղը գործում է շաբաթական 7 օր, հաճախորդներին ընդունում է ժամը 10:00-ից մինչև 22:00-ն:  

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։-0-