Հնարավոր է` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սիրիահայերին ժամանակ տա ոսկյա զարդերի հարգորոշման համար
06.12.2013,
16:39
ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը կքննարկի ոսկյա զարդերի հարգորոշման համար սիրիահայերին ժամանակ տրամադրելու հարցը, ուրբաթ ասաց տեսչության պետ Լևոն Խալիկյանը։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը կքննարկի ոսկյա զարդերի հարգորոշման համար սիրիահայերին ժամանակ տրամադրելու հարցը, ուրբաթ ասաց տեսչության պետ Լևոն Խալիկյանը։
Էկոնոմիկայի նախարարությունը պարբերական հանդիպումներ է անցկացնում այն ոլորտների գործարարների հետ, որտեղ հաջորդ տարի ստուգումներ են իրականացվելու։ Հանդիպմանը ներկա են եղել նաև սիրիահայ գործարարներ, ովքեր զբաղվում են ոչ պարենային ապրանքների, այդ թվում ոսկյա զարդերի, խաղալիքների, էլեկտրական սարքավորման, կենցաղային քիմիայի և արտադրանքի ներկրմամբ և իրացմամբ։
Ինչպես քննարկումների ընթացքում նշեցին ոսկերիչները, իրենց համար տվյալ պահին խնդրահարույց է ունեցած բոլոր ոսկյա զարդերի հարգորոշման հարցը, ինչի կապակցությամբ էլ իրենց ժամանակ տալու առաջարկով դիմում են ներկայացրել։ Նրանք նշեցին, որ մտադիր են վերադառնալ, իսկ Սասունցի Դավիթ հարգորոշման նշանով Սիրիայում խնդիրներ կունենան:
2008թ.–ին Ֆինանսների նախարարության կողմից ընդունված որոշման համաձայն, Հայաստանում ոսկյա զարդերի վրա պետք է լինի Սասունցի Դավիթ ազգային էպոսի հերոսի պատկերի տեսքով հարգորոշման նշանը։
«Մենք պատրաստ ենք քննարկել սիրիահայերին ոսկյա զարդերի պարտադիր հարգորոշման համար ժամանակ հատկացնելու հարցը, և կարծում եմ, որ կզիջենք նրանց այդ հարցում»,– ասաց Խալիկյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ պարտադիր չէ, որ գործարարներն անմիջապես հարգորոշեն ունեցած ամբողջ ոսկյա արտադրանքը` կարող են հարգորոշել միայն այն զարդերը, որոնք մտադիր են իրացնել հայկական շուկայում։
Նա ընդգծեց նաև, որ նման մակարդակի զարդերի համար հարգի արժեքն այդքան էլ բարձր չէ և տատանվում է մեկ հարգի դիմաց 100–300 դրամի սահմաններում, բացի այդ, նաև բացառություններ կան, մասնավորապես հարգերը չեն դրվում այն ոսկյա զարդերի վրա, որոնց քաշը 1 գրամից պակաս է, իսկ արծաթի դեպքում, եթե զարդի քաշը պակաս է երեք գրամից։ Բացի այդ, հարգորշման ենթակա չեն առանձնակի նուրբ զարդերը և այն աշխատանքները, որոնք պատմական կամ մշակութային արժեք ունեն։ –0–