Հայկական ընկերություններին անհրաժեշտ է networking. «Zaqaryan Construction»–ի հիմնադիրը` բիզնեսի աճի կարևոր գործիքի մասին
28.03.2023,
14:45
«Zaqaryan Construction» և «Hez&Nez» ընկերությունների հիմնադիր–տնօրեն Էդգար Զաքարյանը «ԱՌԿԱ» գործակալության YouTube–յան ալիքով հեռարձակվող «ARKA Business» հաղորդաշարի ընթացքում բացահայտել է networking–ի կարևորությունը հայկական ընկերությունների համար բիզնեսի աճի և զարգացման համատեքստում
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./ԱՌԿԱ/. «Zaqaryan Construction» և «Hez&Nez» ընկերությունների հիմնադիր–տնօրեն Էդգար Զաքարյանը «ԱՌԿԱ» գործակալության YouTube–յան ալիքով հեռարձակվող «ARKA Business» հաղորդաշարի ընթացքում բացահայտել է networking–ի կարևորությունը հայկական ընկերությունների համար բիզնեսի աճի և զարգացման համատեքստում։
«Networking–ը նպաստում է բիզնեսի աճին։ Դա հնարավորությունների մեկտեղում է, որը բերում է բիզնեսի աճին, networking–ը բերում է վստահության, վստահությունը` պայմանագրերի, պայմանագրերը` բիզնեսի աճին», – ասաց նա։
Զաքարյանը նշեց, որ networking–ի արդյունքում հնարավոր է ստեղծել բաժնեմասային ընկերություններ, որոնց արդյունքում տեղի է ունենում հնարավորությունների մեկտեղում։
«Այլ բան է մի մարդու ունեցած հնարավորությունները, և այլ բան է մի քանի հոգու կամ խմբի ունեցած հնարավորությունները, գիտելիքները, տաղանդը։ Եթե ընկերությունների ներսում բացի զուտ գործընկերային հարաբերություններից կա նաև networking, այսինքն` համագործակցություն նաև մարդկային մակարդակում, սա նույնպես բերում է ընկերության հնարավորինս արագ աճին», – ընդգծեց նա։
Փորձագետը բերեց ճապոնական մոդելի օրինակը, որտեղ լավագույն աշխատակիցներին չեն դիտարկում որպես լոկ աշխատակից, այլ դիտարկում են նաև որպես ընկերության համար կարևոր մարդ։ Նման դեպքում ընկերությունը կատարում է ավելի շատ ծնողի դեր։
Զաքարյանը նշեց, որ եթե հայկական ընկերությունները գնան այդ մոդելի ուղղությամբ և փորձեն այդ մոդելից որոշակի բաներ քաղել, տեղայնացնել հայաստանյան մտածելակերպի վրա, նրանք ևս բավականին շատ առաջ կգնան։
«Իմ ընկերություններում մենք փորձում ենք աշխատողներ չունենալ։ Մենք կամ գործընկերներ ունենք, կամ աշխատակիցներ, կամ ընկերներ։ Լավ կլինի, որ բոլոր ընկերություններում այդ գործընկերային հարաբերությունները փոխհարաբերությունները պահպանվեն։ Եվ դա միայն դրական կազդի ընկերությունների վրա», – ասաց նա։
Հարցազրույցի ամբողջական տարբերակը կհրապարակվի «ԱՌԿԱ» գործակալության YouTube–յան ալիքում այսօր ժամը 21։00–ին։–0–