Ամերիաբանկի առաջնային հրապարակային տեղաբաշխումը մեծ հաջողություն կունենա. OeEB–ի գործադիր խորհրդի անդամ (ՎԻԴԵՈ)
14.05.2021,
19:57
Ավստրիական զարգացման բանկի գործադիր խորհրդի անդամ Սաբինե Գաբերն իր հարցազրույցում խոսում է Ամերիաբանկի հետ երկարամյա ու արդյունավետ համագործակցության մասին.ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./ԱՌԿԱ/. Ավստրիական զարգացման բանկի /OeEB/ գործադիր խորհրդի անդամ Սաբինե Գաբերն իր հարցազրույցում խոսում է OeEB-ի առաքելության, զարգացող երկրներում համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերի, Ամերիաբանկի հետ երկարամյա ու արդյունավետ համագործակցության մասին։
«Ավելի քան վստահ եմ, որ Ամերիաբանկի առաջնային հրապարակային տեղաբաշխումը մեծ հաջողություն կունենա: Կարծում եմ` Ամերիաբանկը շատ փորձառու գործընկեր է, որը շատ լավ գիտելիքներ և փորձ ունի ֆինանսական շուկայի տարբեր ոլորտներում և կապիտալի շուկայի գործիքներում: Բանկը համագործակցում է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ, արժանացել է մի շարք մրցանակների միջազգային բանկային ամսագրերի կողմից, ինչն իսկապես տպավորիչ է», – նշել է նա:–0–