«ՏաԹևեր» Ճոպանուղին դարձել է Ճոպանուղային տրանսպորտի միջազգային կազմակերպության (OITAF) անդամ
04.11.2013,
14:15
«ՏաԹևեր» Ճոպանուղին դարձել է Ճոպանուղային տրանսպորտի միջազգային կազմակերպության (OITAF) անդամ, հաղորդում է ճոպանուղին շահագործող ընկերության մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ՏաԹևեր» Ճոպանուղին դարձել է Ճոպանուղային տրանսպորտի միջազգային կազմակերպության (OITAF) անդամ, հաղորդում է ճոպանուղին շահագործող ընկերության մամուլի ծառայությունը։
Որոշումը կայացվել է իտալական Բոլցանո քաղաքում կայացած OITAF ղեկավար կոմիտեի հանդիպման ժամանակ:
Անդամակցությունը OITAF-ին նշանակում է, որ «ՏաԹևերը» ճանաչվել է ճոպանուղիների օպերատորների համաշխարհային հանրության կողմից և մի շարք առավելություններ է տալիս, մասնավորապես. ճոպանուղիների կառավարման ոլորտում հետազոտությունների և փորձերի աջակցություն, աջակցություն ճոպանուղիների ոլորտում ազգային կարգավորիչների համար չափանիշների ներդրման հարցում, սեմինարների և կոնֆերանսների անցկացում ճոպանուղիների արտադրողների և օպերատորների համար։
OITAF հիմնադրվել է 1959 թվականին Միլանում: Ներկայումս կազմակերպությանը անդամակցում են ճոպանուղիներ 22 երկրներից:
«ՏաԹևեր» ճոպանուղին բացվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին` «Տաթևի վերածնունդ» նախագծի շրջանակներում: 2010թ. հոկտեմբերի 23-ին «ՏաԹևեր»-ը գրանցվել է Գինեսի ռեկորդների միջազգային գրքում` որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղի: Ռեկորդը գրանցվել էր ոչ միայն ճոպանուղու երկարության (5752 մ.), այլև ճոպանուղու կառուցման կարճ ժամանակահատվածի (10 ամիս) համար:
Նախագիծն իրականացվել է ճոպանուղու նախագծման և կառուցման առաջատար շվեյցարական «Գարավենտա-Դոպելմայր» ընկերության կողմից: Դեպի վանական համալիր տանող օդային ճանապարհը կազմում է 11 րոպե, արագությունը՝ 10 մ/վ, խցիկում ուղեւորների տարողությունը՝ 25 մարդ, ճոպանուղու ուղևորների թողունակությունը ժամում կազմում է 200 մարդ: Հսկայական կրող հիմքերը բաժանում են ճանապարհը 4 հատվածի, վերջին՝ ամենաերկար հատվածի երկարությունը կազմում է 2,7 կմ: -0-