Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

Արդշինբանկի Private Banking-ը ճանաչվել է լավագույնը Հայաստանում` ըստ Global Banking & Finance Review-ի

27.06.2023, 13:40
Արդշինբանկի Private Banking-ը ճանաչվել է լավագույնը Հայաստանում 2023 թվականին հանրահայտ Global Banking & Finance Review ֆինանսական ամսագրի կողմից
Արդշինբանկի Private Banking-ը ճանաչվել է լավագույնը Հայաստանում` ըստ Global Banking & Finance Review-ի

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./ԱՌԿԱ/. Արդշինբանկի Private Banking-ը ճանաչվել է լավագույնը Հայաստանում 2023 թվականին հանրահայտ Global Banking & Finance Review ֆինանսական ամսագրի կողմից, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը:

Բանկը նման ճանաչում է ստացել բանկային ոլորտում իր առաջատար դիրքի, հաճախորդների սպասարկման և հաճախորդների կարիքներին հարմարեցված ծառայությունների համար: Ոլորտի վերլուծաբանների և փորձագետների հատուկ ժյուրին ընտրել է կազմակերպություններ՝ հաշվի առնելով ձեռքբերումները մի շարք կարևոր ցուցանիշներով, մասնավորապես՝ բանկի շուկայական մասնաբաժինը, ներդրումային բանկային հնարավորությունները, նորարար լուծումները, հեղինակությունը միջազգային շուկայում, ինչպես նաև՝ բարձր եկամուտ ունեցող հաճախորդներին մատուցվող ծառայությունների շրջանակն ու որակը:

Արդշինբանկի Փրայվիթ բանկինգի տնօրեն Արթուր Գյուլազյանը նշեց, որ ֆինանսական աշխարհում հեղինակավոր ամսագրի միջազգային փորձագետների կողմից պրեմիում սեգմենտում բանկի աշխատանքի որակի ճանաչումը հաստատում է բանկի զարգացման ճիշտ վեկտորը, հուսալիությունն ու կայունությունը։

«Մենք ուրախ ենք միջազգային փորձագետների կողմից նման պատվավոր մրցանակ ստանալու համար: Մրցանակը հաստատում է, որ մենք շարունակաբար հաջողությամբ զարգացնում ենք մասնավոր բանկային ոլորտում մեր առաջարկներն ու ծառայությունները, ձգտում ենք հաշվի առնել մեր պահանջկոտ հաճախորդների բոլոր կարիքները: Այս աշխատանքի արդյունքը մեր հաճախորդների բազայի շարունակական ​​աճն է, ինչը մեր հիմնական ուղենիշն ու խթանն է բիզնեսի այս ուղղության հետագա զարգացման համար»,- մեկնաբանել է Փրայվիթ բանկինգի տնօրեն Ա. Գյուլազյանը։

Արդշինբանկի Փրայվիթ բանկինգը հաճախորդներին առաջարկում է կապիտալի կառավարման ծառայությունների համալիր փաթեթ՝ հաշվի առնելով անհատական ​​մոտեցումը և միջազգային բանկային լավագույն փորձը այն անձանց հետաքրքրությունների շրջանակում, ովքեր կարևորում են ժամանակը և պրեմիում կարգավիճակը:

Արդշինբանկը տարբեր անվանակարգերում բազմիցս է լավագույնը ճանաչվել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների և պարբերականների կողմից, որպիսիք են՝ «The Banker», «Global Finance», «Euromoney», «Thomson Reuters», Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (ՎԶԵԲ), Զարգացման եվրասիական բանկ:

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–