Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Վլադիմիր Խանումյանը «ՊրոֆՄեդիայի» նախագահի պաշտոնում փոխարինել է Օլգա Պասկինային

28.02.2014, 11:50
Վլադիմիր Խանումյանը նշանակվել է «ՊրոֆՄեդիայի» նախագահի պաշտոնում, հաղորդում է РБК–ն` հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։
Վլադիմիր Խանումյանը «ՊրոֆՄեդիայի» նախագահի պաշտոնում փոխարինել է Օլգա Պասկինային
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. Վլադիմիր Խանումյանը նշանակվել է «ՊրոֆՄեդիայի» նախագահի պաշտոնում, հաղորդում է РБК–ն` հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։

Այդ պաշտոնում նա փոխարինել է Օլգա Պասկինային, ով որոշում է ընդունել լքել «Գազպրոմ–Մեդիա» մեդիահոլդինգին «ՊրոֆՄեդիայի» վաճառքի գործարքն ավարտելու առիթով։  Մինչև «ՊրոֆՄեդիայի» նախագահի պաշտոնում նշանակվելը Խանումյանը եղել է «Սիստեմա Մաս–մեդիա» (ՍՄՄ–ն «Սիստեմա» ԲՖԿ մեդիաակտիվների կառավարիչն է) ԲԲԸ նախագահ։ Լքել է ընկերությունը փետրվարի սկզբին։

Մեկնաբանելով իր հեռանալը «ՊրոֆՄեդիայից»` Պասկինան նշել է, որ նախագիծը բառի լայն իմաստով հասել է իր տրամաբանական ավարտին։ «Ես շնորհակալ եմ թիմին պրոֆեսիոնալիզմի և դրայվի համար, որոնք թույլ են տվել մեզ միասին հավակնոտ խնդիրներ լուծել»,– ասել է նա։

«ՊրոֆՄեդիան» («Գազպրոմ–Մեդիա» հոլդինգի մասն է) կառավարում է մի շարք հայտնի ապրանքանիշեր` ТВ3, «Պյատնիցա!», «2х2», «Ավտոռադիո», Energy, «Յումոր FM», «Ռոմանտիկա», «Ցենտրալ Պարտներշիփ»։ -0-