Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

«Յունիբանկը» ներդրել է «Protobase Laboratories» ընկերության նոր CRM համակարգը` բիզնես վարկերի հայտերի մշակման համար

26.01.2017, 12:47
«Յունիբանկն» ավտոմատացրել է ՓՄՁ–ին անգրավ վարկերի տրամադրման գործընթացը` սկսելով «Protobase Laboratories» ընկերության մշակած նորագույն CRM համակարգի շահագործումը։
«Յունիբանկը» ներդրել է «Protobase Laboratories» ընկերության նոր CRM համակարգը` բիզնես վարկերի  հայտերի մշակման համար

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկն» ավտոմատացրել է ՓՄՁ–ին անգրավ վարկերի տրամադրման գործընթացը` սկսելով «Protobase Laboratories» ընկերության մշակած նորագույն CRM համակարգի շահագործումը։ 

Նոր CRM համակարգի ներդրումը կոչված է բարձրացնել հաճախորդների սպասարկման արդյունավետությունն ու որակը, էապես արագացնել բիզնես վարկերի տրամադրման գործընթացը և կրճատել բանկի ծախսերը։ 

Վարկային հայտերի ձևակերպման և վերլուծության գործընթացների ավտոմատացումը թույլ է տալիս սպասարկել նվազագույն ժամկետներում և էապես տնտեսում է հաճախորդների ժամանակը։ Բանկի մասնագետն այցելում է հաճախորդին`  իր իսկ գրասենյակում, ով ցանկանում է բիզնես վարկ ձևակերպել և հենց տեղում բանկի CRM համակարգի օգնությամբ ձևակերպում է հայտը, գնահատում է պոտենցիալ փոխառուի բիզնեսն ու վարկունակությունը։ Հաճախորդի վարկին վերաբերող բանկի պատասխանը տրամադրվում է բանկ դիմելու օրը։  

Վարկավորման համալիր գործընթացի ավտոմատացումն ու ՓՄՁ–ի կողմից հայտերի մշակման համար նախատեսված վարկային կոնվեյերի ստեղծումը թույլ է տալիս «Յունիբանկին» առավելագույնս արդյունավետ կառուցել հաճախորդի պրոֆիլն ու գնահատել փոխառուի վարկունակությունը` բացառելով մարդկային գործոնը վարկի վերաբերյալ որոշում ընդունելիս։ 

Արդյունքում, բանկը հաջողությամբ լուծում է որակյալ փոխառուների բազայի ձևավորման, հայտի ուսումնասիրման արագության և տրամադրված վարկերի քանակի ավելացման խնդիրը` միաժամանակ նվազեցնելով բանկի ծախսերը։ Ճկուն մոդուլային կառուցվածքի շնորհիվ` համակարգը կարելի է համապատասխանեցնել գոյություն ունեցող ցանկացած խնդրին, նշել պրոդուկտների բոլոր անհրաժեշտ հատկանիշներն ու փոխել հասանելիության պայմանները։ 

 «Անհատ ձեռներեցների և ՓՄՁ–ների վարկավորումը «Յունիբանկի» գործունեության առաջնահերթ ուղղություններից է։ Բանկի համար շուկայում մրցունակության առանցքային գործոնը սպասարկման որակյալ և արդյունավետ գործընթացի իրականացումն է։ Այդ իսկ պատճառով մենք ընդլայնեցինք համագործակցությունը «Protobase Laboratories» ընկերության հետ և ներդրեցինք նորարար լուծում, որը թույլ է տալիս օպտիմիզացնել աշխատանքը հաճախորդների հետ` նման կերպով առաջարկելով ավելի հարմար և արագ սպասարկում, միաժամանակ նվազեցնելով բանկի ծախսերը», – նշեց բանկի վարչության նախագահի տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն  տնօրեն Դավիթ Պետրոսյանը։ 

«Այս մոտեցումը զգալիորեն բարձրացնում է բանկի նկատմամբ հաճախորդների լոյալությունը և թույլ է տալիս նրանց ակտիվ տեմպերով զարգացնել և ավելացնել փոքր բիզնեսի ֆինանսավորումը», – ավելացրեց Պետրոսյանը։ 

«Յունիբանկը» 2013 թ.–ից համագործակցում է «Protobase Laboratories» ընկերության հետ։ Համագործակցության շրջանակում բանկում  հաջողությամբ ներդրվել է նաև CRM համակարգի նոր սերնդին պատկանող ProtoCRM համակարգը, որն իրենից ներկայացնում է մանրածախ վարկերի վարկային կոնվեյեր։ Այս CRM համակարգի գործարկման շնորհիվ` «Յունիբանկում» մանրածախ վարկերի մասին հայտերի մշակումը տևում է շուրջ 1 րոպե։ Միայն 2016 թ.–ին բանկում մշակվել է սպառողական վարկերի շուրջ 325 000 հայտ, որից ավելի քան 60%–ը հաստատվել է։ 

«Protobase Laboratories» ընկերությունը հիմնադրվել է 2011 թ.–ին։ Ընկերությունը գրասենյակներ ունի Մոսկվայում, Մինսկում, Նիկոսիայում, Լոնդոնում։ Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են վարչարարական և ռազմավարական կոնսալտինգը, բիզնես գործընթացների օպտիմալացման և վերաինժեներավորման ոլորտում իրականացվող կոնսալտինգը, ՏՏ կոնսալտինգը։  

«Protobase Laboratories» ընկերության վարկային կոնվեյերը նորարարական լուծում է` ֆինանսական կազմակերպություններում վարկավորման բիզնես գործընթացի կառուցման և ավտոմատացման համար։ Այն թուլ է տալիս զգալիորեն արագացնել վարկի տրամադրման մասին որոշման ընդունման գործընթացը, բարձրացնել գործընթացի թափանցիկությունն ու կառավարումը` միաժամանակ նվազեցնելով արտաքին և ներքին խարդախության ռիսկերն ու կրճատելով գործառնական ծախսերը։ Ընկերության վիճակագրության համաձայն, կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետությունն ավելանում է միջինը 2,5 անգամ։ 

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թ.–ին։ Բանկի սպասարկման ցանցը ներառում է 46 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում։ «Յունիբանկի» բաժնետոմսերը ցուցակվել են NASDAQ OMX Արմենիա բորսայում և ներառվել հիմնական ցուցակում (А)։ 2016 թ.–ի արդյունքներով բանկի ակտիվները գերազանցել են 186 մլրդ դրամը, ընդհանուր կապիտալը կազմել է 35,7 մլրդ դրամ։ «Յունիբանկի» ծառայություններից օգտվում է ավելի քան 320 հազար հաճախորդ։–0–