Արգելքների վերացումից հետո Renault–ն կվերադառնա իրանական շուկա
24.01.2014,
12:31
Renault ֆրանսիական ավտոմոբիլային կոնցեռնը մտադիր է վերադառնալ իրանական շուկա, երբ հանվեն Իսլամական Հանրապետության նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցները, հաղորդում է РБК–ն` հղում անելով Reuters–ին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել կոնցեռնի գլխավոր–գործադիր տնօրեն Կառլոս Գոնը։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Renault ֆրանսիական ավտոմոբիլային կոնցեռնը մտադիր է վերադառնալ իրանական շուկա, երբ հանվեն Իսլամական Հանրապետության նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցները, հաղորդում է РБК–ն` հղում անելով Reuters–ին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել կոնցեռնի գլխավոր–գործադիր տնօրեն Կառլոս Գոնը։
«Մենք կարծում ենք, որ իրանական ավտոշուկան մեծ ներուժ ունի և ցանկանում ենք ամենամոտ ժամանակում հնարավորություն ունենալ վաճառքներ սկսել Իրանում։ Շատ այլ ավտոարտադրողներ ևս կցանկանային վերադառնալ Իրան, որն արդեն հիմա ավտոմեքենաների խոշորագույն շուկան է` չնայած բոլոր արգելքներին», – հայտարարել է Կառլոս Գոնը Դավոսում անցկացվող տնտեսական համաժողովի ժամանակ։
Իրանի նախագահ Հասան Ռուհանին, ով ևս մասնակցում է համաժողովին, պատրաստակամություն է հայտնել քաղաքական և գործարար առաջնորդների հետ քննարկել երկրում տիրող իրավիճակը, սակայն Գոնը հերքել է լուրն այն մասին, թե խոսել է Իրանի առաջնորդի հետ, քանի որ, նրա խոսքով, վաղաժամ կլիներ բանակցություններ վարել մինչև պատժամիջոցների վերացումը։
Շատ արևմտյան ընկերություններ անհամբերությամբ սպասում են Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացմանը։
Իրանի սեփական ավտոմոբիլային արդյունաբերությունը 2011 թ.–ին հասավ ավտոմեքենաների արտադրության գագաթնակետին, երբ ներդրվեցին նոր առևտրային սահմանափակումներ։ Նույն տարում երկրում արտադրվեց 1,6 մլն ավտոմեքենա։ –0