Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+7

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը և Ria Money Transfers համակարգը կրկնակի կրճատել են մի շարք երկրներ իրականացվող փոխանցումների միջնորդավճարը

01.07.2016, 11:04
Առէկսիմբանկի և Ria Money Transfers համակարգի միջև անցկացվող համատեղ ակցիայի շրջանակում հուլիսի 1-ից 50%-ով կրճատվում է դեպի Ռուսաստան, Ղազախստան, Ուկրաինա, Վրաստան և Մոլդովա իրականացվող փոխանցումների միջնորդավճարը:
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը և Ria Money Transfers համակարգը կրկնակի կրճատել են մի շարք երկրներ իրականացվող փոխանցումների միջնորդավճարը

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. Առէկսիմբանկի և Ria Money Transfers համակարգի միջև անցկացվող համատեղ ակցիայի շրջանակում հուլիսի 1-ից 50%-ով կրճատվում է դեպի Ռուսաստան, Ղազախստան, Ուկրաինա, Վրաստան և Մոլդովա իրականացվող փոխանցումների միջնորդավճարը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«Այսուհետ միջնորդավճարը կկազմի փոխանցվող գումարի 1%-ը։ Ակցիան կգործի մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը:», – նշվում է հաղորդագրության մեջ։

Առէկսիմբանկի Գովազդի և մարքեթինգի բաժնի պետ Ալեքսանդր Հակոբյանի խոսքով, ակցիայում մասնակցելով` հաճախորդները կստանան լրացուցիչ հնարավորություններ, քանի որ բանկը ընդյալնել է ակցիայի մասնակից երկրների ցանկը` ընդգրկելով Ռուսաստանը և Ղազախստանը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իրականացնում է առանց հաշվի բացման միջազգային դրամական փոխանցումներ նաև «MONEYGRAM», «ANELIK», «UNISTREAM», «SIGUE MONEY TRANSFER», «КОНВЕРС ТРАНСФЕР» համակարգերով, «ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ-ԷՔՍՊՐԵՍ» առանց հաշվի բացման անվանական դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան, ինչպես նաև բանկոմատների միջոցով արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանի և Հայաստանի միջև` միևնույն քարտային հաշվին կցված երկու միջազգային քարտերով:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը «Գազպրոմբանկ» խոշորագույն ռուսական բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է։ –0–