Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Կիսափակ ցիկլային ռեժիմի անցումը հարվածի տակ է դնում ձկնաբուծությանը

01.10.2013, 15:24
Հայաստանում կիսափակ ցիկլային ռեժիմի անցումը հարվածի տակ է դնում ձկնաբուծությունը երկրում, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց  Հայաստանի ձկնաբույծների ասոցիացիայի ղեկավար Արթուր Աթոյանը։
Կիսափակ ցիկլային ռեժիմի անցումը հարվածի տակ է դնում ձկնաբուծությանը
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կիսափակ ցիկլային ռեժիմի անցումը հարվածի տակ է դնում ձկնաբուծությունը երկրում, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց  Հայաստանի ձկնաբույծների ասոցիացիայի ղեկավար Արթուր Աթոյանը։

ՀՀ կառավարության որոշմամբ` առաջիկա մեկուկես տարվա ընթացքում պետք է ջրի 70 տոկոս օգտագործում ենթադրող ձկնաբուծականները կիսափակ ցիկլային ռեժիմի անցնեն, ինչը կնպաստի դրա առավել ռացիոնալ օգտագործմանը և ծախսերի կրճատմանը։ Միաժամանակ նոր տեխնոլոգիաների գինը` կախված դրանց չափերից, տատանվում է 700 հազարից մինչև 1,5 մլն եվրոյի սահմաններում։

«Այսօր մենք կանգնած ենք ձկնաբուծության լուրջ խնդրի առջև։ Այն բարդությունները, որոնք մենք հանդիպեցինք, կապված են տնտեսման ռեժիմի անցման հետ»,– ասաց Աթոյանը։

Հայաստանի ձկնաբուծության համախառն արտադրանքը 2013 թվականի հունվար–օգոստոսին կազմել է 11.5 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 32.7 տոկոսով։

Հայաստանում 2013 թվականի օգոստոսին ձկնորսության և ձկնաբուծության ծավալը կազմել է 1 456.1 տոննա` 2012 թվականի օգոստոսի համեմատ ավելանալով 23.2 տոկոսով ($1-ը` 405,29 դրամ)։ -0—