Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

«Ռոսնեֆտը» լրջորեն մշակում է Հայաստանում կաուչուկի գործարանի կառուցման հարցը. ՌԴ դեսպան

11.02.2014, 15:25
«Ռոսնեֆտը» լրջորեն մշակում է Հայաստանում կաուչուկի գործարանի կառուցման հարցը, հայտարարեց Հայաստանում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինը` պատասխանելով «Նաիրիտ» քիմիական գործարանի վերաբերյալ այդ ռուսական ընկերության ծրագրերի մասին հարցին։

«Ռոսնեֆտը» լրջորեն մշակում է Հայաստանում կաուչուկի գործարանի կառուցման հարցը. ՌԴ դեսպան
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Ռոսնեֆտը» լրջորեն մշակում է Հայաստանում կաուչուկի գործարանի կառուցման հարցը, հայտարարեց Հայաստանում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինը` պատասխանելով «Նաիրիտ» քիմիական գործարանի վերաբերյալ այդ ռուսական ընկերության ծրագրերի մասին հարցին։

«Հարցն իսկապես շատ բարդ է, դրանով զբաղվում են վաղուց, բայց կասեմ, որ «Ռոսնեֆտը» մտել է հայկական շուկա` կողմերի փոխադարձ բավարարման հարցն ինչ–որ կերպ լուծելու համար։ Ներկայում «Ռոսնեֆտը» շատ լուրջ մշակում է այստեղ կաուչուկի գործարանի կառուցման հարցը, որը կզբաղվեր ավտոդողերի էկոլոգիապես մաքուր արտադրությամբ։ Դա արվում է «Պիրելի» ընկերության հետ համատեղ»,– ասաց դեսպանը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Բացի այդ, «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր:

«Կարծում եմ, որ «Նաիրիտ» գործարանի մասնագետները, ովքեր զբաղվել են գրեթե նույն բանով, պահանջված կլինեն նոր ձեռնարկությունում», – ավելացրել է դիվանագետը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել էր, որ «Ռոսնեֆտը» նախատեսում է 400 մլն դոլար ներդնել Հայաստանում նոր գործարանի կառուցման համար։

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 2006 թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը  բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, մնացած 10 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության։ Rhinоville Property Limited ընկերությունը հիմնվել է լեհական Samex, ամերիկյան Intertex և ռուսական «Եվրոգազ» ֆիրմաների կողմից։ 2010 թվականի ապրիլից գործարանում արտադրությունը դադարեցվել է։–0–