Ռոսսելխոզնադզորն արգելել է ՀՀ–ից 1 տոննա խեցգետնի խմբաքանակի ներմուծումը ՌԴ
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. «Ռոսսելխոզնադզոր» ռուսական դաշնային ծառայությունը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում չի ձևակերպել կենդանի խեցգետնի ներմուծումը Հայաստանից:
Ինչպես նշվում է վարչության կայքում, դադարեցվել է Հայաստանից մեկ տոննա կենդանի խեցգետնի ներմուծումը: Ապրանքն ունեցել է անասնաբուժական համապատասխան վկայագիր` տրված 2018 թվականի հունվարի 25-ին:
«Սահմանային անասնաբուժական ստուգման արդյունքում պարզվել է, որ խախտված է եղել ապրանքի բեռի փաթեթավորումը, ինչպես նաև վկայագրում նշված ամսաթիվը (25.01.2018) չի համապատասխանել ապրանքի պիտակների վրա նշված ամսաթվին (26.01.2018), ինչի հետևանքով ապրանքն առգրավվել է», - հայտնել են գերատեսչությունից:
2017 թվականին Հայաստանի բնապահպանության նախարարությունը քվոտա է տվել ՀՀ ջրային պաշարներում արդյունաբերական նպատակով մինչև 3 հազար տոննա խեցգետնի որսին, որից 1,1 հազար տոննան` Սևանա լճից: 2016 թվականին խեցգետնի որսի սահմանաչափը կազմել է 3,6 հազար տոննա:
Ըստ մաքսային ծառայության տվյալների, խեցգետնի արտահանումը Հայաստանից 2016 թվականին կազմել է 1844,3 տոննա (անկումը` 47,6%-ով), մաքսային արժեքը կազմել է 788,3 հազար դոլար:-0-