Գերմանական RWE-ն հնարավոր է OMV-ին վաճառի Nabucco նախագծի իր 16,7%-ը. FT
03.12.2012,
12:01
RWE գերմանական էներգետիկ ընկերությունը բանակցություններ է վարում Nabucco գազամուղի նախագծից դուրս գալու վերաբերյալ, որը Կասպյան տարածաշրջանից և Մերձավոր Արևելքից ԵՄ երկրներ գազի մատակարարում է ենթադրում՝ շրջանցելով Ռուսաստանը. նախագծում առկա RWE-ին պատկանող բաժնետոմսերի 16,7 տոկոսը կարող է դառնալ ավստրիական OMV-ինը, գրում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին:
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. RWE գերմանական էներգետիկ ընկերությունը բանակցություններ է վարում Nabucco գազամուղի նախագծից դուրս գալու վերաբերյալ, որը Կասպյան տարածաշրջանից և Մերձավոր Արևելքից ԵՄ երկրներ գազի մատակարարում է ենթադրում՝ շրջանցելով Ռուսաստանը. նախագծում առկա RWE-ին պատկանող բաժնետոմսերի 16,7 տոկոսը կարող է դառնալ ավստրիական OMV-ինը, գրում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին:
RWE և OMV պաշտոնական մեկնաբանություններ չեն տվել պարբերականին նախագծի մասնակիցների հնարավոր փոփոխման վերաբերյալ, հաղորդում է Փրայմը:
Ընթացիկ տարվա մայիսին տեղեկացվում էր, որ RWE AG-ն վերանայում է Nabucco կոնսորցիումում իր մասնակցության նպատակահարմարությունը:
Ապրիլի կեսին RWE ղեկավար Յուրգեն Գրոսմանը հայտնել էր, որ կոնցեռնը կարող է փոխել Nabucco-ի շինարարությանը մասնակցության վերաբերյալ իր ծրագրերը: Նա նշել է, որ կարևորագույն խնդիրը անհրաժեշտ ծավալով կասպյան գազի առաքումն է Եվրոպա, և ընկերությունն ուրախ կլինի, եթե կարողանա այլ գազամուղի միջոցով ստանալ այն: Հայտարարության մեջ նշվում էր, որ RWE-ի համար առաջնահերթ է նվազագույն հնարավոր ներդրումներով գազի աղբյուրի առկայությունը, քանի որ ընկերության առջև պարտքային ծանրաբեռնվածության խնդիրներ են կանգնած, և Nabucco-ի ծրագրերից հրաժարվելը նրան կարող է հնարավորություն տալ զգալի գումար տնտեսել:
Հավասար մասնաբաժիններով՝ բաժնետոմսերի 16,67%-ական, գազամուղի շինարարության նախագծի մասնակիցները ներկա պահին վեցն են՝ MOL (Հունգարիա), OMV Gas GmbH (Ավստրիա), Botas (Թուրքիա), Bulgargaz (Բուլղարիա), Transgaz S.A. (Ռումինիա) և RWE (Գերմանիա): Նախագծում ընդգրկվելու մտադրության մասին հայտնել էր նաև Bayerngas գերմանական գազային ընկերությունը: Գազամուղի շինարարությունը նախատեսված էր սկսել 2013թ.-ին, հումքի առևտրային մատակարարումները՝ 2017թ.-ին: --0--