Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Երիտասարդ հայ գիտնականնները կարող են իրենց նախագծերը զարգացնել Սոկոլկովո համալսարանի աջակցությամբ. ՍԲՀ փոխտնօրեն

23.03.2015, 18:11
Երիտասարդ հայ գիտնականնները կարող են իրենց նախագծերը զարգացնել Սոկոլկովո համալսարանի աջակցությամբ, Երևանում կայացած քննարկում–սեմինարի ժամանակ հայտարարեց Սոկոլկովոյի Բաց համալսարանի գործադիր տնօրենի տեղակալ Եկատիրինա Մորոզովան։
Երիտասարդ հայ գիտնականնները կարող են իրենց նախագծերը զարգացնել Սոկոլկովո համալսարանի աջակցությամբ. ՍԲՀ  փոխտնօրեն
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Երիտասարդ հայ գիտնականնները կարող են իրենց նախագծերը զարգացնել Սոկոլկովո համալսարանի աջակցությամբ, Երևանում կայացած քննարկում–սեմինարի ժամանակ հայտարարեց Սոկոլկովոյի Բաց համալսարանի գործադիր տնօրենի տեղակալ Եկատիրինա Մորոզովան։ «Այնպես է ստացվել, որ տեխնոլոգիաների և ինովացիաների թեմայով մենք Ռուսաստանում սկսել են զբաղվել մի քանի տարի առաջ, քան ԱՊՀ տարածաշրջանում։ Վերջին 5 տարիներին մենք ձեռք ենք բերել փորձառություն, որով մենք հիմա ուրախ կլինենք ձեզ հետ կիսվել, ինչպես նաև զգուշացնել սխալների մասին, որոնք պետք չէ գործել այս ճանապարհին»,–ասաց Մորոզովան։ Նրա խոքսերով, ցանկացած նախագիծ կարող է դառնալ Սոկոլկովոյի մաս, եթե այն համաշխարհային շուկաներում հեռանկար ունի։ «Մենք ուղղություն ենք վերցրել ոչ միայն Ռուսաստան, այլ նաև արտերկիր։ Եթե Հայաստանից նախագիծը կարող է ապացուցել, որ այն ԱՊՀ–ի, Ռուսաստանի, Եվրոպայի, կամ Ամերիկայի շուկաներում հեռանկար ունի, ապա մենք կարող ենք սատարել»«–ասաց Մորոզովան։ Նրա խոսքերով, սովորաբար այն հետևյալ կերպ է արվում, տվյալ նախագծի թիմի մի մասը Հայաստանում է լինում, մի մասը՜ Ռուսաստանում։ «Քանի որ գտնվելով Ռուսաստանում, կարելի է ելք ունենալ դեպի ներդրողներ, ֆինանսներ, միջազգային կապեր և ուսուցում, օրինակ ծրագրավորողները, ինժեներները կարող են այստեղ լինել»,–ասաց նա։ Քննարկում–սեմինարը կազմակերպվել էր մարտի 23–ին «Երիտասարդ նորարարի դպրոց» նախագծի շրջանակում, որն անցկացվում է Հայաստանի Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի կողմից` Երևանում Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի հետ համատեղ։-0-