Ռուսաստանը նոր ինքնաթիռ կստեղծի` ավելի լավը, քան Sukhoi SuperJet–ը
24.08.2012,
13:53
«Միավորված ավիաշինական կորպորացիա» (ՄԱԿ) ԲԲԸ–ն մտադիր է 130-140 տեղանոց նոր ինքնաթիռ ստեղծել` 2016-2020 թվականներին շուկա հանելու համար, հայտնել է ՄԱԿ–ի նախագահ Միխայիլ Պողոսյանն Ուլյանովսկում Միջազգային ավիատրանսպորտային ֆորում 2012–ի շրջանակներում։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Միավորված ավիաշինական կորպորացիա» (ՄԱԿ) ԲԲԸ–ն մտադիր է 130-140 տեղանոց նոր ինքնաթիռ ստեղծել` 2016-2020 թվականներին շուկա հանելու համար, հայտնել է ՄԱԿ–ի նախագահ Միխայիլ Պողոսյանն Ուլյանովսկում Միջազգային ավիատրանսպորտային ֆորում 2012–ի շրջանակներում։
«Մենք չենք ցանկանում երկու քայլ կատարել գոյություն ունեցող ինքնաթիռի հիման վրա` դա մեծ սահմանափակումներով ինքնաթիռ կլինի, – ասել է Պողոսյանը` օրինակ բերելով Airbus A320 ինքնաթիռների շարքը։ – Այդ պատճառով մենք դիտարկում ենք Sukhoi SuperJet–ի` 110-115 տեղանոց և 150-200 տեղանոց МС-21–ի միջև ընկած միջանկյալ` 130-140 տեղանոց ինքանթիռի նախագիծը, որը կունենա այն բոլոր տեխնոլոգիաները, որոնք մենք իրագործում ենք МС-21 ծրագրի շրջանակներում։ Դրա հաշվին մենք կարծում ենք, որ ծրագիրը կարող է իրագործվել ավելի կարճ ժամկետներում, МС-21 բազային ինքնաթիռի մեծ աստիճանի ունիֆիկացմամբ և հաշվի առնելով այն ողջ տեխնոլոգիան, որ կիրառվել է SSJ ստեղծման ժամանակ»,– նշել է ՄԱԿ–ի ղեկավարը, գրում է РБК–ն։
Ավելի վաղ Մ.Պողոսյանը հայտնել էր, որ 2012-2014 թվականներին ծրագրվում է արտադրել 485 ինքնաթիռներ, ընթացիկ տարի ՄԱԿ—ի ծրագրերում է արտադրել և պատվիրատուներին հանձնել Sukhoi SuperJet 100 քսան ինքնաթիռ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը 2012 թվականին կստանա նաև վեց նոր Су-35 ինքնաթիռ։ Բացի այդ, այս տարի փորձարկումներին կմիանա Т-50–ը, իսկ 2013 թվականին ծրագրվում է սկսել դրա փորձնական շահագործումը։ Պողոսյանը նշել է նաև, որ ընկերությունը մտադիր է նաև ավելացնել տրանսպորտային ինքնաթիռների պատվերների պորտֆելը մինչև 100, իսկ ներկայում քաղաքացիական ավիացիայում ՄԱԿ–ի պատվերների ընդհանուր պորտֆելը կազմում է մոտ 300 ինքնաթիռ, իսկ ռազմականում` 278։--0—