Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

Տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատումը կհանգեցնի ռիսկի հավելագնի նվազման․ ԿԲ նախագահ

30.01.2024, 11:36
Արդար և երկարաժամկետ խաղաղության հաստատումը կհանգեցնի նրան, որ ռիսկի հավելագինն ամբողջ տարածաշրջանում կնվազի, հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը
Տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատումը կհանգեցնի ռիսկի հավելագնի նվազման․ ԿԲ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի․/ԱՌԿԱ/․ Արդար և երկարաժամկետ խաղաղության հաստատումը կհանգեցնի նրան, որ ռիսկի հավելագինն ամբողջ տարածաշրջանում կնվազի, հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը «Ամունդի–Ակբա 2024 տնտեսական համաժողովի» ընթացքում։

«Հիմա մենք չենք կարող խոսել խաղաղության պայմանագրի մանրամասներից, բայց ընդհանուր առմամբ արդար և երկարաժամկետ խաղաղությանն աջակցող ամեն ինչ դրական է։ Իմ կարծիքով, դա կհանգեցնի ռիսկի հավելագնի նվազմանն ամբողջ տարածաշրջանում, ինչը կնշանակի ներդրումների ներհոսք», – ասաց նա՝ պատասխանելով այն հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն ի՞նչ ֆինանսատնտեսական ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանի վրա։

Գալստյանի խոսքով, միայն երկու պայմանների՝ արդարության և երկարաժամկետության առկայության դեպքում հնարավոր կլինի մտածել հեռանկարներրի մասին։ «Դա սահմանների և տրանսպորտային կապուղիների բացումն է, և այն, թե ինչպես դա կօգնի հայկական բիզնեսին արտադրողականության, ավելացման, արտահանմանն ուղղված քաղաքականության, ծախսերի նվազման հարցում», – ասաց նա։

ԿԲ նախագահը նշեց, որ եթե տարածաշրջանում հաստատվի նման խաղաղություն, ապա ինստիտուցիոնալ ներդրողների տեսակետից տարածաշրջանի նկատմամբ վերաբերմունքը կարող է փոխվել։

«Մակրոտնտեսական կայունություն, սահմանների բացում, խաղաղություն, այս ամենը կստեղծի կրիտիկական գործոնների ամբողջություն, որոնք անհրաժեշտ են զարգացման հաջորդ փուլին պատրաստվելու համար», – ընդգծեց Գալստյանը։

«Աշխարհաքաղաքականությունը Հարավային Կովկասում և դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա» թեմայով հարցազրույցում, որը վարել է «Ամունդի–Ակբա Ասեթ Մենեջմենթի» գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը, մասնակցել է նաև ֆրանսիացի գրող, աշխարհաքաղաքագետ, գիտնական, Փարիզի Սիանս-Պո (Sciences-Po) Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դասախոս Ֆրեդերիկ Անսելը։ Մասնակիցները քննարկել են հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են քաղաքական գործընթացներին, մասնավորապես՝ հայ–ադրբեջանական հարաբերություններին, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, ինչպես նաև Իսրայելի դերակատարությանը տարածաշրջանում։

Мартин Галстян АКБА Амунди (1).jpg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արցախյանն 44–օրյա պատերազմից հետո սկսեց ակտիվորեն առաջ մղել տարածաշրջանում այսպես կոչված «խաղաղության դարաշրջանի» ձևավորման գաղափարը, և այս տրամաբանությամբ արդեն իրականացվում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատմանն ուղղված գործնական քայլեր։-0-