Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ամերիաբանկը և UCom–ը Հայաստանում ընկերության բաժանորդների համար ներկայացրել են ապրանքանիշային վարկային քարտը

05.11.2013, 15:47
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն և Ucom–ը տեխնիկա գնելու նպատակով Հայաստանում UCom ընկերության բաժանորդների համար ներկայացրել են ապրանքանիշային վարկային քարտը։
Ամերիաբանկը և UCom–ը Հայաստանում ընկերության բաժանորդների համար ներկայացրել են ապրանքանիշային վարկային քարտը
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./ ԱՌԿԱ/. «Ամերիաբանկ» ՓԲԸ–ն և Ucom–ը տեխնիկա գնելու նպատակով Հայաստանում UCom ընկերության բաժանորդների համար ներկայացրել են ապրանքանիշային վարկային քարտը։

Ինչպես երեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտնեց Ucom–ի առևտրային տնօրեն Արամ Բարսեղյանը, վարկային քարտը հնարավորություն է ընձեռում մինչև 400 հազար դրամի չափով վարկ ստանալ` տարեկան ընդամենը 6 տոկոս դրույքով։ Տոկոսադրույքի մնացած մասը, ըստ Բարսեղյանի, ընկերությունը կփոխհատուցի սեփական միջոցների հաշվին։ Միաժամանակ նա չի նշել դրույքի ընդհանուր չափը։

«Վարկային գծից կարող են օգտվել Ucom ընկերության «Երեքը մեկում» ծառայության բոլոր բաժանորդները, միաժամանակ եթե նրանք արդեն ավելի քան վեց ամիս այդ ծառայության բաժանորդ են, ապա վարկը ձևակերպվում է պարզեցված կարգով` առանց եկամուտների մասին լրացուցիչ փաստաթղթերի»,– ասաց Բարսեղյանը։

Մնացած բաժանորդների համար, ինչպես նշեց առևտրային տնօրենը, բանկի որոշումից կախված կարող է լրացուցիչ փաստաթղթի անհրաժեշտություն լինի։ Քարտը ստանալու դիմումը ձևակերպելու համար անհրաժեշտ է այցելել ընկերության գրասենյակներից մեկը կամ զանգահարել callcenter, իսկ քարտը բաժանորդները կարող են ստանալ բանկի` նրանց համար հարմար մասնաճյուղում։

Ըստ նրա, տեխնիկան հնարավոր կլինի ձեռք բերել դեռ էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի վեց խանութներում` Zigzag, Aray, Technolife, Fine, Vega։

«Հետագայում նախատեսվում է ընդլայնել խանութների թիվը և մատուցվող ծառայությունների հատվածը, այդ թվում հատվածում ներառել ժամանցի և զվարճանքների վայրերի սպասարկման քարտեր»,– ասաց Բարսեղյանը։

«Ամերիաբանկի» մանրածախ վաճառքի գծով տնօրեն Արման Բարսեղյանն իր հերթին նշեց, որ հաճախորդների վարկունակության գնահատման համար լրացուցիչ փաստաթղթեր չեն պահանջվի։

«Նախապես նախատեսվում է ArCa վճարային համակարգի 200 հազար քարտ թողարկել, իսկ հաջորդ փուլում նախատեսվում է նաև միջազգային քարտեր թողարկել»,– ասաց Բարսեղյանը` ընդգծելով, որ բոլոր այն բաժանորդները, ովքեր կհամապատասխանեն ներկայացված պահանջներին, կկարողանան օգտվել նոր ծառայությունից։

Ինչպես նշեց Ucom տնօրեն Հայկ Եսայանը, ընկերությունը նախկինում ևս իր հաճախորդներին հասանելի գներով հեռուստացույցներ և համակարգչային տեխնիկա գնելու հնարավորություն էր առաջարկում, իսկ շուկայի աճով որոշում կայացրեց ապրանքանիշային վարկային քարտ թողարկել։

«Այդպիսով մենք բաժանորդին հնարավորություն ենք ընձեռում նրանց համար հարմար տեխնիկա ընտրել արտոնյալ պայմաններով»,– ասաց Եսայանը։

Ըստ նրա գնահատականների` 60 հազար բաժանորդների բաժանորդական բազայից կարող են օգտվել նվազագույնը շուրջ 12–15 հազար բաժանորդ։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ։

Ucom (Universal Communications, ունիվերսալ կապ) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին, տրամադրում է հեռահաղորդակցության ոլորտի ծառայություններ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ ինտերնետ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետի, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ ($1 – 405,29 դրամ է)։  –0-