«ՅուՏէյր»-ը նոր չվերթ է բացում` Կրասնոդար-Երևան
23.01.2014,
16:09
«ՅուՏէյր ավիաընկերություն» ԲԲԸ-ն (UTair Aviation) նոր չվերթ է բացում` Կրասնոդար-Երևան երթուղով, ասվում է «Նովոստի-Արմենիա» ստացված հաղորդագրությունում։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. «ՅուՏէյր ավիաընկերություն» ԲԲԸ-ն (UTair Aviation) նոր չվերթ է բացում` Կրասնոդար-Երևան երթուղով, ասվում է «Նովոստի-Արմենիա» ստացված հաղորդագրությունում։
Թռիչքները կսկսվեն 2014թ. փետրվարի 2-ից և կիրականացվեն շաբաթը չորս անգամ` Կրասնոդարից թռիչքները կիրականացվեն երկուշաբթի և կիրակի օրերին` ժամը 00.30-ին, հինգշաբթի և շաբաթ` ժամը 01.00-ին, Երևանից` 03,20–ին բոլոր նշված օրերին (յուրաքանչյուր օդանավակայանի համար նշված է տեղական ժամանակը)։ Մեկ ուղղության համար նվազագույն սակագինը 49 եվրո է, երկու ուղղությամբ` սկսած 98 եվրոյից։
«Թռիչքներն իրականացվելու են Boeing 737-500 տիպի հարմարավետ ինքնաթիռներով` էկոնոմ և բիզնես կարգերի առկայությամբ։ Թռիչքի տևողությունը 1 ժամ 30 րոպե է», – նշվում է հաղորդագրության մեջ։
Բացի նոր ուղղությունից «ՅուՏեյր» ավիաընկերությունը դեպի Երևան ուղիղ չվերթեր է իրականացնում Մինվոդիից, Դոնի Ռոստովից և Սոչիից։
«ՅուՏեյր» ավիաընկերությունը ներառված է ավիափոխադրումների ռուսական շուկայի առաջատարների եռյակում։
Ավիաընկերության պարկում կա ավելի քան 150 ինքնաթիռ։ Ավիաընկերությունը չվերթեր է իրականացնում 110 ուղղությամբ։ Ընկերությունը հիմնականում չվերթեր է իրականացնում Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից (օրական ավելի քան 100 չվերթ)։–0–