Ամերիաբանկի թիմը հաղթել է Virtual Banking մրցույթում
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի թիմը հաղթող է ճանաչվել բանկերի միջև անցկացվող ակտիվների և պարտավորությունների virtual Banking կառավարման առցանց համաշխարհային 8-րդ մրցույթում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, մրցույթի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ նոյեմբերի 23-ին Հաագայում:
Մրցույթը վերաբերում էր բանկերում ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև ռիսկերի արդյունավետ կառավարման խնդիրներին և նպատակ ուներ նպաստել ֆինանսաբանկային ոլորտի գիտելիքների զարգացմանն ու պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը, այլընտրանքային և նորարարական գիտելիքների փոխանցմանը, միջազգային փորձի փոխանակմանը, բանկերում ռիսկերի կառավարման ուժեղացմանն ու զարգացմանը:
Մրցույթը կազմակերպել էր FMO-ի` Նիդեռլանդների միջազգային զարգացման բանկը, DEG-ի` KfW Bankengruppe-ը (KfW բանկային խումբ), PROPARCO ֆինանսների զարգացման ֆրանսիական գործակալությունը և SimArch Group-ը։
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել FMO-ի գլխամասային գրասենյակում: Երկրորդ մրցանակին արժանացել է Supervielle (Արգենտինա) ընկերության թիմը, երրորդ մրցանակին` Ficohsa (Հոնդուրաս)-ի թիմը, չորրորդ հորիզոնականը զբաղեցրեց Bancop SA (Պարագվայ)-ի թիմը:
Ի սկզբանե մրցույթին մասնակցել է 30 բանկ Աֆրիկա, Ասիա, Լատինական Ամերիկա, Եվրոպա/Կենտրոնական Ասիա տարածաշրջաններից:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:–0–