Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն առաջին անգամ Հայաստանում ներդնում է Visa payWave մեկ հպումով վճարային քարտերը

13.05.2015, 13:21
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն առաջին հայաստանյան բանկն է, որը սկսեց ընդունել և թողարկել VISA PayWave մեկ հպումով վճարային քարտերը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն առաջին անգամ Հայաստանում ներդնում է Visa payWave մեկ հպումով վճարային քարտերը

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն առաջին հայաստանյան բանկն է, որը սկսեց ընդունել և թողարկել VISA PayWave մեկ հպումով վճարային քարտերը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Visa payWave տեխլոնոգիան թույլ է տալիս կատարել ակնթարթային վճարումներ առանց քարտը դրամապանակից հանելու` ընդամենը մոտեցնելով այն ոչ կոնտակտային հաշվարկային սարքին: Մինչև 10 հազ. դրամ գնումների դեպքում հաճախորդից չի պահանջվում մուտքագրել պին-կոդը:

«Այս հնարավորությունները առայժմ հասանելի են մայրաքաղաքի 23 առևտրային կետերում, հետագայում դրանց թիվը կավելանա», –նշել են մամուլի ծառայությունից։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը «Գազպրոմբանկ» ռուսական խոշորագույն բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է։–0–