Հայ ոսկերիչների աշխատանքները պետք է ներկայացվեն ողջ աշխարհին. իտալացի ոսկերիչ
29.10.2013,
16:17
Ոսկերչական գործի հայ վարպետների աշխատանքները պետք է ներկայացվեն ողջ աշխարհին, կարծում է «Fiera di Vicenza» հայտնի իտալական ոսկերչական ընկերության ներկայացուցիչ Ստեֆանի Ֆինը։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ոսկերչական գործի հայ վարպետների աշխատանքները պետք է ներկայացվեն ողջ աշխարհին, կարծում է «Fiera di Vicenza» հայտնի իտալական ոսկերչական ընկերության ներկայացուցիչ Ստեֆանի Ֆինը։
«Առաջին անգամ եմ Հայաստանում և շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա այս ջերմ և գեղեցիկ երկիրն այցելել։ Պետք է ասեմ, որ բավականին ծանոթ եմ հայ վարպետների ոսկերչական աշխատանքներին և կարծում եմ, որ դրանք հիանալի են և պետք է ներկայացվեն ողջ աշխարհին», – հայտարարել է Ֆինը «Ոսկերչական ճյուղի արդի վիճակը. խնդիրներ և հեռանկարներ» համաժողովի ժամանակ։
Համաժողովը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 28–30–ն անցկացվող «Yerevan Show-2013» միջազգային ոսկերչական ցուցահանդեսի շրջանակներում։
Ինչպես միջոցառման ընթացքում հայտարարել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջ աշխարհի հայ ոսկերիչներն ունեն շատ լավ ճաշակ, երևակայություն և հմտություններ, որոնք ցուցահանդեսի շնորհիվ փոխանցում են վարպետների երիտասարդ սերնդին։
«Հայաստանում ոսկերչական գործն ունի շատ հարուստ և հին պատմություն։ Այսպես, հենց հայ վարպետներն են առաջին անգամ զարմացրել Եվրոպային ադամանդյա իրերով», – ասել է Հակոբյանն` ավելացնելով, որ նման միջոցառումները նպաստում են Հայաստանում այս պատմականորեն կարևոր բնագավառի հետագա զարգացմանը։
Ինչպես նշել է «Malca-Amit Global Limited» աշխարհահռչակ իսրայելական ընկերության ղեկավար Նայջլ Պակսմանը, հայ ոսկերիչները բավականին հեռանկարային վարպետներ են։
«Ես վաղուց չեմ եղել Հայաստանում և շատ երջանիկ եմ, որ կրկին այստեղ եմ և տեսնում եմ ձեր երկրում ոսկերչական գործունեության զարգացումը։ Ոսկերչական գործը հայ ժողովրդի կենսագործունեության կարևոր մասն է եղել, և ինձ հաճելի է տեսնել, որ հայ վարպետներն ավելի հեռանկարային են դառնում», – ասել է Պակսմանը։
Հայ ոսկերիչների համաշխարհային կազմակերպության (AJA) կողմից կազմակերպված և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող ցուցահանդեսին ներկայացված են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերից պատրաստած ոսկերչական իրեր, մարգարտով, մարջանով զարդեր, ժամացույցներ, ինչպես նաև ոսկերչական արտադրության սարքավորումներ և գործիքներ։
Ցուցահանդեսը նվիրված է Ոսկերչի օրվան, որը Հայաստանում պետական տոն է և նշվում է հոկտեմբերի վերջին կիրակի օրը։ Հայաստանը միակ երկիրն է, որը այս տոնը նշում է որպես պետական տոն։–0–