Ոսկու ապօրինի արդյունահանողները կաթվածահար են անում GeoProMining Gold–ի աշխատանքը. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Սոթքի հանքը և Արարատի ոսկու վերամշական ֆաբրիկան շահագործող «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը հերքում է լուրը այն մասին, որ ձեռնարկության աշխատողները գործադուլ են հայտարարել։
Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, այդպիսի ենթադրության պատճառը հանդիսացել է այն, որ ոսկու հանքաքարի անօրինական արդյունահանողները, այսպես կոչված «Չղջիկները», հերթական անգամ, ընկերության կոլեկտիվի վրա ճնշում գործադրելու ճանապարհով փորձել են իրականացնել իրենց անօրինությունները, մասնավորապես:
«Մայիսի 17-ից 18-ը չղջիկները փակեցին դեպի հանք տանող ճանապարհը, կաթվածահար արեցին ամբողջ պրոցեսը՝ իրենց գործողությունները մոտիվացնելով քաղաքական նախադրյալներով, իբրև թե նրանք հանդիսանում են քաղաքացիական անհնազանդության շարժման մասնակիցներ և պայքարում են իրենց «իրավունքների» համար», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
Անօրինաան ոսկի արդյունահանողները պահանջում էին Սոթքի հանքի ղեկավարության հրաժարականը, որը խոչընդոտում է իրենց անօրինական արարքները հանքի տարածքում։
«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը հերթական անգամ հիշեցնում է, որ «Չղջիկների» անօրինական գործողությունները սահմանափակում են ոչ միայն քաղաքացիների աշխատանքի իրավունքը, այլև խաթարում են արտադրական դիսցիպլինները, որը, իր հետ բերելով ընկերության համար կորուստներ, հղի է նաև ՀՀ պետական բյուջե վճարվող հարկերի, ինչպես նաև սոցիալական պատասխանատվության ծրագրերի կրճատման հետևանքներով։
Ընկերությունը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ անօրինական գործողությունները կհանգեցնեն այն բանին, որ արտադրությունը ամբողջությամբ կկանգնի, այդ թվում նաև Արարատի ֆաբրիկայի աշխատանքը՝ մասնակիորեն կաթվածահար անելով Հարավ-Կովկասյան երկաթուղու աշխատանքը ևս։
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին, որը ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է։ ԳեոՊրոՄայնինգ-ի ընկերությունները գտնվում են Ռուսաստանում և Հայաստանում։ Հայաստանում ԳեոՊրոՄայնինգին են պատկանում երկու ձեռնարկություն՝ Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմպինատը /ԱՊՄԿ/ և «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը և որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։
Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում գերազանցում են 8 միլիոն ԱՄՆ դոլարը։ -0-