ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգել է ակցիա՝ փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգել է «Ունիվերսալ բիզնես – 7%» ակցիան, որը վերջին 3 ամիսների ընթացքում Բանկի՝ ինչպես գործող, այնպես էլ պոտենցիալ հաճախորդների շրջանում մեծ պահանջարկ ունեցավ:
Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, «Ունիվերսալ բիզնես – 7%» ակցիայից օգտաված հաճախորդների դիմումների քանակի 40% գրանցված աճի արդյունքում, ՎՏԲ-Հայաստան Բանկը որոշում կայացրեց երկարաձգել այն մինչև 2019 թ. ապրիլի 30-ը:
«Ունիվերսալ բիզնես – 7%» ակցիան նախատեսված է փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար և թույլ է տալիս Բանկի հաճախորդ իրավաբանական անձանց ու փոքր բիզնեսի ներկայացուցիչներին ձևակերպել վարկեր` իջեցված տոկոսադրույքով:
«Ունիվերսալ բիզնես – 7%» ակցիան տալիս է հնարավորություն ձևակերպել վարկ սուպերցածր 10% տարեկան տոկոսադրույքով՝ Բանկում գործող 17% տարեկան տոկոսադրույքի փոխարեն, ինչի շնորհիվ կարելի է տնտեսել 7% վեց ամսվա ընթացքում», - նշվում է տարածած հացորդագրությունում:
«Ունիվերսալ բիզնես – 7%» ակցիայի օգնությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկը նպաստում է Հայաստանում փոքր բիզնեսի զարգացմանը ու իր ներկայացուցիչներին թեթևացնում ֆինանսական ծանրաբեռնվածությունը:
Նշվում է, որ 7-րդ ամսվանից սկսած տոկոսադրույքը ավտոմատ կերպով կփոխվի ըստ Բանկում գործող տոկոսադրույքի: Առավելագույն գումարը, որ կարող է Բանկը տրամադրել նույնպես աճել է՝ 2 մլն ՀՀ դրամով և կազմում է 7 մլն. ՀՀ դրամ:
Այս ակցիայից կարող են օգտվել ինչպես նոր հաճախորդներ, այնպես էլ գործող՝ նոր վարկի կարիք ունեցող, հաճախորդներ:
Ավելի մանրամասն տեղեկություններ ակցիայի վերաբերյալ կտրամադրվի ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, պաշտոնական կայքում www.vtb.am կամ 87-87 հեռախոսահամարով՝Բանկի կոնտակտային կենտրոնում:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 70 մասնաճյուղ: -0-