Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #անկանխիկմարաթոն մարքեթինգային արշավի առաջին փուլը

30.07.2019, 16:54
Ակցիան մեկնարկել էր 2019 թ.-ի հունիսի 15-ին և կտևի մինչև 2019 թ.-ի սեպտեմբերի 15-ը:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #անկանխիկմարաթոն մարքեթինգային արշավի առաջին փուլը

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #անկանխիկմարաթոն մարքեթինգային արշավի առաջին փուլը և հանձնեց նվերներ ակցիայի 12 ամենաակտիվ մասնակիցներին:

«Ակցիան մեկնարկել էր 2019 թ.-ի հունիսի 15-ին և կտևի մինչև 2019 թ.-ի սեպտեմբերի 15-ը: #անկանխիկմարաթոն ակցիայի երջանիկ շահողներն են՝ Տիգրան Գալստյանը, Լիլիթ Զաքարյանը, Անի Խաչատրյանը, Հմայակ Գասպարյանը, Գարրի Արմաղանյանը, Արամ Մազմանյանը, Վարազդատ Մարգարյանը, Վարդան Ստեփանյանը, Հարություն Միքայելյանը, Աշոտ Ստեփանյանը, Էլինա Բագրովան, Արամ Ռստակյանը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը հիշեցնում է #անկանխիկմարաթոն ակցիայի շրջանակներում բոնուսային միավորներ կուտակելու մեխանիզմը, որի նպատակն է հաճախորդներին իրազեկել անկանխիկ վճարումների հարմարավետության և ֆունկցիոնալության մասին, ինչպես նաև խթանել ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերով անկանխիկ վճարումների ավելացմանը: Յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց կուտակվում է 1 բոնուսային միավոր: ՎՏԲ-Հայաստան Բանկը կոչ է անում իր հաճախորդներին կատարել ավելի շատ գնումներ և կուտակել բոնուսային միավորներ:

Կուտակված բոնուսային միավորի քանակը կարելի է ստուգել ու փոխանակել նվերներով հետևյալ http://gifts.vtb.am/am կայքում:

#անկանխիկմարաթոն ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաև՝ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:–0–