Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է քարտից քարտ փոխանցումներ կատարել մոբայլ և ինտերնետ բանկի միջոցով

20.06.2019, 13:21
Մոբայլ և ինտերնետ բանկի «Քարտից քարտ փոխանցում» ծառայությունը շատ պարզ է ու հեշտ:
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է քարտից քարտ փոխանցումներ կատարել մոբայլ և ինտերնետ բանկի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը 2019 թ.-ի հունիսի 18-ին իր մոբայլ և ինտերնետ բանկ համակարգերում մեկնարկել է Բանկի քարտերի միջև «Քարտից քարտ փոխանցում» ծառայություն և առաջարկում է իր բոլոր հաճախորդներին օգտվել ծառայության հարմարավետությունից: Այդ մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Մոբայլ և ինտերնետ բանկի «Քարտից քարտ փոխանցում» ծառայությունը շատ պարզ է ու հեշտ. այն օգտագործելու համար անհրաժեշտ է մուտքագրել միայն ստացողի քարտի 16-նիշանոց համարը: Քարտի համարը մուտքագրելուց հետո համակարգն ավտոմատ կերպով լրացնում է ստացողի անունը, ազգանունը և վճարման նպատակը և արդյունքում հաճախորդը փոխանցումը կատարում է ընդամենը 3 գործողության միջոցով», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարբերաբար փոխանցումներ և վճարումներ կատարող իր հաճախորդների առավել հարմարավետության համար առաջարկում է վերջիններիս ստեղծել փոխանցման/վճարման ձևանմուշներ՝ հետագայում գործարքն ընդամենը մեկ գործողությամբ իրականացնելու նպատակով` յուրաքանչյուր անգամ փոխանցում կատարելիս չկորցնելով ժամանակ տվյալները լրացնելու համար:

Մոբայլ և ինտերնետ բանկի ծառայությունների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաև՝ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:–0–