Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր Visa և Mastercard քարտապաններին առաջարկում է գնել «Կրեմլի Գավաթ» թենիսի առաջնության տոմսեր՝ 30% զեղչով

27.06.2019, 12:41
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացառիկ հնարավորություն է ընձեռում բոլոր Visa և Mastercard քարտապաններին օգտվել «Նախորոք գնումներ» ակցիայից:
ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր Visa և Mastercard քարտապաններին առաջարկում է գնել «Կրեմլի Գավաթ» թենիսի առաջնության տոմսեր՝ 30% զեղչով

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը բացառիկ հնարավորություն է ընձեռում բոլոր Visa և Mastercard քարտապաններին օգտվել «Նախորոք գնումներ» ակցիայից ու ձեռք բերել «VTB Կրեմլի գավաթ» 30-րդ թենիսի միջազգային մրցաշարի տոմսեր՝ 30% զեղչով:  

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, «ՎՏԲ Կրեմլի գավաթ» ամենամյա միջազգային թենիսի մրցաշարը, որը միավորում է աշխարհի բոլոր առաջատար թենիսիստներին ու երկրպագուներին, տեղի կունենա Մոսկվայում 2019թ. հոկտեմբերի 12-20-ը «Կրիլատսկոյե» սառույցի պալատի նոր դաշտում: «ՎՏԲ Կրեմլի գավաթը» միաժամանակ տղամարդկանց և կանանց մրցաշար է, ինտերակտիվ շոու և արտասահմանյան կատարողների ելույթ. հաճելի հանգիստ ու սպորտային տրամադրություն:

«Նախորոք գնումներ» ակցիան, որը հնարավորություն է տալիս տոմսեր գնել 30% զեղչով, կտևի մինչև 2019 թ.-ի հունիսի 30-ը, սակայն 2019 թ.-ի հուլիսի 1-ից հոկտեմբերի 20-ը գնելու դեպքում՝ զեղչը կկազմի 15%:

Տոմսերի վաճառքի ամբողջական ցանկին, ինչպես նաև ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ մրցաշարի պաշտոնական կայքում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:–0–