Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա վարկային քարտի քարտապանների համար

11.06.2019, 14:30
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Ամսվա հաջողակ» ակցիայի մեկնարկը՝ վարկային քարտի քարտապանների համար:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա վարկային քարտի քարտապանների համար

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Ամսվա հաջողակ» ակցիայի մեկնարկը՝ վարկային քարտի քարտապանների համար:

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, ակցիան կտևի մինչև 2019թ.-ի նոյեմբերի 30-ը: Կատարելով անկանխիկ գնումներ կամ կանխիկացնելով գումար վարկային քարտից և առավելագույնս օգտագործելով վարկային սահմանաչափը Հայաստանում, արտասահմանում կամ ինտերնետ միջավայրում, Բանկի հաճախորդները հնարավորություն կունենան ստանալ դրամական պարգևներ 100 000 ՀՀ դրամի չափով:

«Ամսվա հաջողակ» ակցիայի մասնակիցներ կդառնան ինչպես նոր, այնպես էլ Բանկի գործող հաճախորդները, ովքեր ՎՏԲ-Հայաստան Բանկում ունեն չօգտագործված վարկային սահմանաչափով վարկային քարտեր: Ամեն ամիս հաճախորդները կստանան SMS ծանուցումներ՝ իրենց մասնակցության մասին անհրաժեշտ տեղեկատվությունով», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը յուրաքանչյուր ամիս սահմանված չափանիշների հիման վրա կբացահայտի «Ամսվա հաջողակ»-ին և տվյալ հաճախորդի հաշվին կփոխանցի 100 000 ՀՀ դրամ պարգևավճար:

«Ամսվա հաջողակ» ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաև՝ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:–0–