Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՎՏԲ-Հայաստան Բանկը կազմակերպել էր միջոցառում իր աշխատակիցների երեխաների համար

03.06.2019, 17:01
ՎՏԲ-Հայաստան Բանկը հունիսի 1-ի առթիվ իր աշխատակիցների երեխաների համար կազմակերպել էր իսկական տոն:
ՎՏԲ-Հայաստան Բանկը կազմակերպել էր միջոցառում  իր աշխատակիցների երեխաների համար

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հունիսի 1-ի առթիվ իր աշխատակիցների երեխաների համար կազմակերպել էր իսկական տոն՝ ժամանցային շոուներ, ֆլեշ-մոբ պարեր, խաղեր ու հյուրասիրություն, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Բանկի Գլխամասային գրասենյակը ընդունել էր փոքրիկ հյուրերի` աշխատակիցների երեխաներին: Բանկի գլխամասային գրասենյակում ամբողջ օրը տոնական մթնոլորտ էր. Գլխամասային գրասենյակը զարդարված էր գունագեղ փուչիկներով, օդում ցրված օճառի պղպջակներով, բոլորին բաժանում էր քաղցր բամբակ, իսկ ծնողները` Բանկի աշխատակիցները, ցույց էին տալիս երեխաներին իրենց աշխատասենյակները և լուսանկարվում երեխաների հետ: Տոնական տրամադրություն ապահովելու նպատակով հրավիրվել էին մուլտֆիլմերի հերոսներ, ռոբոտներ, ցուցադրվեցին շոուներ օճառի պղպջակներով և վեր թռչող թղթերով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես պատրաստակամ է օգնել մեր երեխաներին կերտել հաջող և բարեկեցիկ ապագա և ցանկանում է, որ նրանց բոլոր երզանքները իրականանան», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:–0–