Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa քարտերի հետ համատեղ իրականացնում է ձեր երազանքները

11.01.2019, 17:07
ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa բոլոր քարտապաններին ուրախությամբ հայտարարում է Dubai Shopping Festival մեկնարկի մասին:
ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa քարտերի հետ համատեղ իրականացնում է ձեր երազանքները

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa բոլոր քարտապաններին ուրախությամբ հայտարարում է Dubai Shopping Festivalմեկնարկի մասին, որը կտևի մինչև 2019 թ.-ի հունվարի 26-ը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Dubai Shopping Festival-ը համաշխարհային մաշտաբի գնումների տոնակատարություն է, որը ամեն տարի հավաքում է գնորդներ ու վաճառողներ ամբողջ աշխարհից:

«Պլանավորե՛ք ձեր ճանապարհորդությունն ու հանգիստը Դուբայում Visa-ի հատուկ առաջարկներով. Jumeirah Hotels & Resorts. վճարե՛ք Visa քարտերով և ստացե՛ք մինչև 25% զեղչ սենյակ ամրագրելուց և մինչև 20% Jumeirah ռեստորաններում; Dubai Pass (Dubai Tourism). ստացե՛ք բացառիկ 15% զեղչ Dubai Pass քարտին, որը թույլ կտա այցելել 30 տեսարժան վայր Դուբայում; ստացե՛ք տարբեր առաջարկներ Majid-Al-Futaim-ում և Meraas առևտրի կենտրոններում Dubai Shopping Festival-ի ողջ ընթացքում», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: -0-