Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

ՎՏԲ – Հայաստան Բանկը պայմանագիր է կնքել ՎիվաՍել-ՄՏՍ հետ

10.10.2018, 15:52
ՎՏԲ-Հայաստան Բանկը ապառիկ վարկավորման զարգացման և կատարելագործելու նպատակով պայմանագիր է կնքել ՎիվաՍել-ՄՏՍ հետ:
ՎՏԲ – Հայաստան Բանկը պայմանագիր է կնքել ՎիվաՍել-ՄՏՍ հետ

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը ապառիկ վարկավորման զարգացման և կատարելագործելու նպատակով պայմանագիր է կնքել ՎիվաՍել-ՄՏՍ հետ: ՎՏԲ-Հայաստան Բանկը աշխատում է իր հաճախորդների համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծել և ներկայացնում է արագ վարկավորման նոր պայմաններ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Բանկն առաջարկում է օգտվել ՄՏՍ-ի 73 սպասարկման կետերից, որտեղ հաճախորդները կարող են ստանալ վարկ տեղում հետևյալ ապրանքատեսակների համար. հեռախոսներ, պլանշետներ, երթուղիչներ», – նշվում է տարածած հաղորդագրությունում։

Վարկի ձևակերպումը կզբաղեցնի ընդամենը մի քանի րոպե:

Նշվում է, որ ՎՏԲ Բանկը մշակել է հարմար և ճկուն վճարման համակարգ. նախնական վճար - 0%, տոկոսադրույք -0%, ամսական վճար հիմնական գումարից - 1%։

Այսպիսով, ՎՏԲ-Հայաստան Բանկի ջանքերի շնորհիվ, բանկային ֆինանսավորմամբ ապրանք ձեռք բերելը դարձել է ավելի հարմար եւ արագ:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-