Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է անցկացնում` ՌԴ–ում խեցգետնի ներկրման սահմանափակման հետ կապված

01.11.2013, 18:08
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է անցկացնում` «Արտ–Բախ–Յունիոն» հայկական ձեռնարկության կողմից կենդանի խեցգետնի ներկրման ժամանակավոր սահմանափակման մասին Ռոսսելխոզնադզորի որոշման հետ կապված։
Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է անցկացնում` ՌԴ–ում խեցգետնի ներկրման սահմանափակման հետ կապված
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է անցկացնում` «Արտ–Բախ–Յունիոն» հայկական ձեռնարկության կողմից կենդանի խեցգետնի ներկրման ժամանակավոր սահմանափակման մասին Ռոսսելխոզնադզորի որոշման հետ կապված։

«Տվյալ պահին ընկերությունում ստուգումներ են իրականացվում։ Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի»,– «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ծառայության մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը։

Ռոսսելխոզնադզորը ուրբաթ որոշում է կայացրել «Արտ–Բախ–Յունիոն» հայկական ձեռնարկության կողմից կենդանի խեցգետնի ներկրման ժամանակավոր սահմանափակման մասին` կապված «Արտ–Բախ–Յունիոն» ԲԲԸ–ի կողմից ստացված կենդանի խեցգետնի ուժեղացված վերահսկողության ռեժիմում լաբորատոր հետազոտության ժամանակ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ինչպես նաև մեզոֆիլային աէրոբային և ֆակուլտատիվ–անաէրոբ միկրոօրգանիզմներ հայտնաբերելու հետ։ –0–