Յունիբանկն անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց առաջարկում է մասնագիտացված սպասարկում
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Յունիբանկն իր բիզնես հաճախորդներին առաջարկում է էլ ավելի հարմարավետ սպասարկում մասնագիտացված մասնաճյուղերում: Այդպիսի մոտեցումն էապես արագացնում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի սպասարկման գործընթացը և ապահովում անհատական մոտեցում, որը նպաստում է հաճախորդների բավարարվածության մակարդակի բարձրացմանը, հայտնում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։
Բիզնես հաճախորդները կարող են այցելել Յունիբանկի մասնագիտացված մասնաճյուղեր՝ հետևյալ հասցեներում.
• Երևան, Բայրոնի 1, «Բայրոն» մասնաճյուղ
• Երևան, Կիևյան 8, N63, «Կենտրոն» մասնաճյուղ
• Երևան, Կոմիտասի պող. 27, 19 շենք, «Կոմիտաս» մասնաճյուղ
• Երևան, Խորենացի 33, «Տաշիր Կենտրոն» մասնաճյուղ
• Երևան, Սեբաստիա 141, «Մալաթիա» մասնաճյուղ
Յունիբանկի բիզնես հաճախորդներին հասանելի է ծառայությունների լայն փաթեթ, որը ներառում է հաշիվների արագ բացում, դրամական փոխանցումներ, վարկավորում, լիզինգ, բիզնես քարտի տրամադրում, ավանդներ, բրոքերային ծառայություններ և այլն: Որակավորված մասնագետները ձեռնարկատերերին կօգնեն ընտրել առավել հարմար ֆինանսական լուծումներ՝ հաշվի առնելով հաճախորդի բիզնեսի առանձնահատկությունները:
Բիզնես հաճախորդները կարող են նաև կառավարել իրենց հաշիվները, կատարել դրամական փոխանցումներ և վճարումներ նաև UNIBusiness Mobile հավելվածի միջոցով, որը հատուկ մշակվել է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար: