Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը կքանդեն

31.01.2018, 11:46
Հին շենքի քանդումը նկատի կառնվի նստեցման հատվածի ընդլայման նոր նախխագիծը կառավարություն ներկայացնելուց:
«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը կքանդեն

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը քննարկման է ներկայացրել «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների մաստեր պլանի նախագիծը, հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: 

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական «e-draft.am» կայքում տեղադրվել է մաստեր պլանի հավելավածը, որտեղ ներկայացված է կատարվելիք աշխատանքների նկարագրությունը։ 

Ուղևորահոսքի կանխատեսվող աճի և նոր վազքուղու համար ներդրումների պահանջին համապատասխան կավելանա կառամատույցի և օդանավերի կայանատեղերի վերանայման պահանջը: «Մաստեր պլանի 4-րդ փուլի աշխատանքները ներկայացված են երկու բաժիններով։ Առաջին՝ հին շենքի քանդումը նկատի կառնվի նստեցման հատվածի ընդլայման նոր նախխագիծը կառավարություն ներկայացնելուց և քաղաքապետարանի կողմից քանդման հետագա թույլտվությունից հետո։  2-րդ՝ կառամատույցի ծածկի նորացում, վազքուղու վերանորոգման աշխատանքներ, օդանավակայանի շահագործում», - գրում է թերթը։ -0-