Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Աբովյան քաղաքում վերաբացվել է ՎՏԲ–Հայաստան բանկի նորացված մասնաճյուղը

10.09.2013, 19:19
Երեքշաբթի Աբովյան քաղաքում տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան բանկի` ժամանակակից լուծումներով և հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով  վերանորոգված «Կոտայք» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը։
Աբովյան քաղաքում վերաբացվել է ՎՏԲ–Հայաստան բանկի նորացված մասնաճյուղը
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի Աբովյան քաղաքում տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան բանկի` ժամանակակից լուծումներով և հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով  վերանորոգված «Կոտայք» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը։

«Մեր բանկն ու մեր ողջ թիմն իրականացնում է մեծ, շատ ծանր և մանրակրկիտ աշխատանք` մեր կերպարի, տեխնոլոգիաների փոփոխման, մեր հաճախորդներին և հյուրերին առաջարկվող ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ», – մասնաճյուղի բացման ժամանակ հայտարարել է ՎՏԲ–Հայաստան բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

Մասնաճյուղում իրականացվել է միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված էին հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին:

Վերանորոգված մասնաճյուղում տեղադրված է հերթերի կառավարման համակարգ, հաճախորդների սպասարկման առանձին գոտիներն առանձնացված են ըստ ծառայության և պրոդուկտի, ստեղծված են նաև հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ:

Գուսևը նշել է, որ Կոտայքի մարզը Հայաստանի առանցքային մարզերից մեկն է։ «Մեր բիզնեսում այն առավել հաջող հատվածներից մեկն է, և դա է պատճառը, որ մենք մեծ միջոցներ ենք ներդնում այս մասնաճյուղի արդիականացման գործում և հետագայում կաջակցենք նրան ինչպես ապրանքների շարքով, այնպես էլ տեխնոլոգիական լուծումներով», – ասել է նա։

Գուսևն ավելացրել է, որ ՎՏԲ–Հայաստան բանկը վերանորոգել է իր 67 մասնաճյուղերից ավելի քան քսանը և հույս ունի ավարտել այդ ծրագիրը մինչև տարեվերջ։ Միաժամանակ նա նշել է, որ ոչ բոլոր մարզերում «Կոտայք» մասնաճյուղի նման ամբողջական արդիականացում կիրականացվի, սակայն ընդգծել է, որ Հայաստանի ցանկացած կետում բանկի հաճախորդներին կտրամադրվի ծառայության նույն որակն և ապրանքային առաջարկությունը։

Գուսևը նաև տեղեկացրել է, որ այժմ բանկը չի դիտարկում նոր մասնաճյուղերի բացման հնարավորությունը։ «Կարծում եմ, որ մենք հաջորդ տարվանից ոչ շուտ այդ հարցին չենք վերադառնա», – նշել է նա։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: –0–