ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ աջակցել է Բերքի տոնին Վանաձորում
10.10.2017,
15:31
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ Վանաձոր քաղաքում կայացավ ավանդական դարձած «Բերքի տոնը» :

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ Վանաձոր քաղաքում կայացավ ավանդական դարձած «Բերքի տոնը» :
«Այս տոնը ֆերմերների ստեղծած բերքի արդյունքն է, մեր գործընկերներն են այս բերքը աճեցրել, ու այսօր բոլորս հպարտանում ենք համատեղ կատարված աշխատանքի արդյունքով: Բանկի ստեղծման ժամանակ գլխավոր նպատակը եղել է հայ գյուղացուն աջակցելը, և շատ կարևոր է, որ մենք այսօր դա անում ենք ոչ միայն ֆինանսավորմամբ, այլ նաև ֆերմերներին առաջարկում ենք գյուղատնտեսության տարբեր ոլորտներում կիրառվող նորարարական լուծումներ, աջակցում ենք տնտեսություններում առաջադեմ տեխնոլոգիաների ինտեգրման հարցում» ,-իր խոսքում նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ԼՈՌԻ մասնաճյուղի կառավարիչ Արա Դավթյանը։
Նա կարևորեց բանկի կողմից գյուղացիների ֆինանսական կրթության բարձրացման ուղղությամբ իրականացվող դասընթացները, համոզմունք հայտնելով, որ այդ շղթան դրական արդյունք է տալու։
«Բերքի տոնին» ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առանձին տաղավար ուներ, որտեղ ներկայացված էին բանկի կողմից ֆերմերների համար նախատեսված լավագույն առաջարկները:
«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-