Рейтинг@Mail.ru
USD
377.04
EUR
444.91
RUB
4.9004
GEL
141
2026 թ. փետրվարի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Ադրբեջանական բենզինը շատ արագ է սպառվում. Պապոյանը` գնի տատանումների մասին

25.02.2026, 17:17
Ադրբեջանական բենզինը հենց 430 դրամով գալիս է, շատ արագ սպառվում է, ասել է Պապոյանը
Ադրբեջանական բենզինը շատ արագ է սպառվում. Պապոյանը` գնի տատանումների մասին

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր լրագրողների ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է բենզինի գնի տատանումներին և հայտնել, որ պատճառը ադրբեջանական բենզինի շատ արագ սպառումն է։

«Ադրբեջանական բենզինը հենց 430 դրամով գալիս է, շատ արագ սպառվում է: Ինչքան շատ ենք բերում, այդքան արագ է սպառվում», - ասել է Պապոյանը։

Նախարարի խոսքով՝ հենց ադրբեջանական բենզինը վերջանում է, մյուս բենզինը թանկանում է, և հետևությունն այն է, որ պետք է ադրբեջանական բենզին շատ բերվի, որպեսզի միշտ էժան գնով բենզին լինի։

«Այսինքն՝ ինչքան շատ բերենք, այդքան գները կիջնեն ներքև: Եվ դա շատ տրամաբանական է», - նշել է նախարարը։

Ըստ Պապոյանի՝ մինչև բենզինի ներկրումը «ռեգուլյար» տեսակը Հայաստանում վաճառվում էր 500-520 դրամով, մինչդեռ այժմ արժե 445 դրամ։

Նախարարի հաշվարկով՝ 520 դրամի համեմատությամբ տարբերությունը կազմում է 75 դրամ, ինչը նշանակում է, որ քաղաքացին ամեն լիտրի վրա խնայում է 75 դրամ, իսկ յուրաքանչյուր 10 լիտրի դեպքում՝ 750 դրամ։