«Աէրոֆլոտը» մինչև տարեվերջ Wi-Fi ծառայություն կգործարկի 26 օդանավում
24.01.2013,
13:26
«Աէրոֆլոտ» ընկերությունը ծրագրում է մինչև 2013 թվականի ավարտը ինտերնետի Wi-Fi ծառայություն գործարկել 26 օդանավերում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, հայտնում է РБК–ն։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. «Աէրոֆլոտ» ընկերությունը ծրագրում է մինչև 2013 թվականի ավարտը ինտերնետի Wi-Fi ծառայություն գործարկել 26 օդանավերում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, հայտնում է РБК–ն։
Ընթացիկ տարում Wi-Fi կունենան քսաներկու Airbus 330–ներ և չորս Boeing 777–ներ։ Միաժամանակ առաջին եռամսյակում ծրագրվում է այդ ծառայությունն ակտիվացնել 15 օդանավում։
«Մենք նպատակ ունենք Wi-Fi–ը հասանելի դարձնել բոլոր հեռավոր մագիստրալային ինքնաթիռներում»,– նշել է ընկերության տնօրեն Վիտալի Սավելևը։– Ծրագիրը համապատասխանում է ընկերության ռազմավարության երկու առանքային ուղղություններին։ Առաջինն այն է, որ նորագույն տեխնոլոգիաներն ընդգրկվեն ընկերության գործունեության բոլոր ոլորտներում, իսկ երկրորդը` որ ընկերությունն իր հաճախորդներին սպասարկելու որակի շնորհիվ իր տեղն ունենա ավիափոխադրումների համաշխարհային ինդուստրիայում»։-0-