Աէրոֆլոտը կվաճառի 40 մլն դոլար արժողությամբ օտարերկրյա անշարժ գույքը
27.02.2014,
12:56
Աէրոֆլոտը սկսել է վաճառել իր օտարերկրյա անշարժ գույքը, գրում է «Վեդոմոստին»։

ԵՐԵՎԱՆ. 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Աէրոֆլոտը սկսել է վաճառել իր օտարերկրյա անշարժ գույքը, գրում է «Վեդոմոստին»։
«Խորհրդային տարիներին քարոզչության նպատակներով «Աէրոֆլոտը» գնում կամ երկար ժամանակով գրասենյակներ էր վարձակալում եվրոպական մայրաքաղաքների ամենահեղինակավոր վայրերում։ Դա անհավանական թանկարժեք անշարժ գույք է։ Զարմանալի է, որ դրանից չեն ազատվել ավելի շուտ, դա պետք էր անել դեռևս 1993 թ.–ին», – թերթին ասել է ավիաընկերության ներկայացուցիչը, հաղորդում է ՌԲԿ–ն։
Վաճառքի հանված անշարժ գույքի ցանկում են գրասենյակներ Լիսաբոնում (258 քառակուսի մետր), Մադրիդում (95 քառակուսի մետր), Նիկոսիայում (1 հազար 514 քառակուսի մետր)։ Փորձագետներն առաջին երկու օբյեկտը գնահատել են 1.2 մլն դոլար։ Կասաբլանկայում 212 քառակուսի մետր մակերես ունցող գրասենյակ է վաճառվում և երկու ծառայողական բնակարան` համապատասխանաբար 135 քառակուսի մետր և 127 քառակուսի մետր։
Ամենախոշոր օբյեկտը անձնակազմի բնակության համար նախատեսված հյուրանոցն է, որը գտնվում է Տոմասիտոյում։ Հյուրանոցի ընդհանուր մակերեսը 4 հազար 707 քառակուսի մետր է։ Այն գտնվում է Նարիտի օդանավակայանից 15 կմ հեռավորության վրա։
«Մի քանի շենքերից, լողավազանից և թենիսի կորտից բաղկացած համալիրը կառուցվել է 6 հազար 600 քառակուսի մետրի վրա 1989–1992 թթ.։ Այժմ շենքն անմխիթար վիճակում է, նշվում է «Աէրոֆլոտ» ընկերության ծանուցման մեջ», – գրում է «Վեդոմոստին»։ Հյուրանոցի արժեքը մասնագետները գնահատել են 38 մլն դոլար։
Ավելի վաղ «Աէրոֆլոտ» ընկերությունը վաճառել է գրասենյակներ և բնակարաններ Պանամայում, Մոնրեալում, Նիկոսիայում, Ամստերդամում և Կոմպենհագենում, հիշեցնում է հրատարակությունը։ Լրագրողների հաշվարկով` դրանց դիմաց ավիաընկերությունը կարող էր ստանալ մինչև 5 մլն դոլար։–0–