Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Ագարակի ՊՄԿ-ն տարեկան 3,5 մլն, տոննա հանքաքար մշակելու հզորության է հասել

08.11.2012, 20:42
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի  արտադրական հզորություններն ամբողջովին նորացվել են, և ընկերությունը տարեկան 3,5 մլն, տոննա հանքաքար մշակելու հզորության է հասել, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։  
Ագարակի ՊՄԿ-ն տարեկան 3,5 մլն, տոննա հանքաքար մշակելու հզորության է հասել
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի  արտադրական հզորություններն ամբողջովին նորացվել են, և ընկերությունը տարեկան 3,5 մլն, տոննա հանքաքար մշակելու հզորության է հասել, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ 

Նոյմբերի 8-ին Ագարակի ՊՄԿ այցելեցին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և Իրանի էներգետիկայի նախարար Մաջիթ Նամջուն, ովքեր ծանոթացան արտադրության նորացման արդյունքներին, մասնավորապես, ընկերությունում ջրամատակարարման նոր համակարգի վերափոխմանը։

Ընկերությունում ջրամատակարարման նոր համակարգի ներդրումը թույլ կտա ամբողջովին բացառել կեղտաջրերի թափանցումը շրջակա միջավայր, այդ թվում` Արաքս գետ։ Համակարգը նաև թույլ կտա զգալիորեն կրճատել արտադրությունում օգտագործվող ջրի քանակը։ Ծրագրի բյուջեն կազմել է  $4,5 մլն.։

2001թ.–ին հիմնադրված GeoProMining–ը ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազայով միջազգային մասնավոր ընկերություն է։ GeoProMining-ի ձեռնարկությունները տեղակայված են Ռուսաստանում և Հայաստանում։ --0--