Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Air France–ը նախատեսում է 2014 թ.–ին 30–40%–ով ավելացնել Երևան–Փարիզ չվերթի ուղևորների թիվը և թռիչքների հաճախականությունը

31.05.2014, 13:43
Air France ավիաընկերությունը նախատեսում է 2014 թ.–ին, նախորդ տարվա համեմատ, 30–40 տոկոսով ավելացնել Երևան–Փարիզ չվերթի ուղևորների քանակը, լրագրողներին Երևանում տեղեկացրեց Ռուսաստանում և ԱՊՀ–ում Air France /KLM–ի կոմերցիոն տնօրեն Սիմոն Սխոլտեն։
Air France–ը նախատեսում է 2014 թ.–ին 30–40%–ով ավելացնել Երևան–Փարիզ չվերթի ուղևորների թիվը և թռիչքների հաճախականությունը
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Air France ավիաընկերությունը նախատեսում է 2014 թ.–ին, նախորդ տարվա համեմատ, 30–40 տոկոսով ավելացնել Երևան–Փարիզ չվերթի ուղևորների քանակը, լրագրողներին Երևանում տեղեկացրեց Ռուսաստանում և ԱՊՀ–ում Air France /KLM–ի կոմերցիոն տնօրեն Սիմոն Սխոլտեն։
Նրա խոսքով` նախորդ տարի Air France ընկերության Երևան–Փարիզ չվերթից օգտվել է մոտ 45 հազար ուղևոր, որոնցից մոտ 9 հազարը ավիատոմսը գնել է Երևանում։

«Այս տարի մենք ակնկալում ենք ուղևորների թվի 30–40 տոկոսի աճ», – հայտարարեց Սխոլտեն ավիաընկերության 80–ամյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նաև նշեց, որ Air France–ը նախատեսում է ավելացնել դեպի Փարիզ իրականացվող չվերթերի հաճախականությունը, ինչը մասնավորապես կապահովի հայ ուղևորների համար տարանցիկ չվերթերի ավելի հարմար ժամանակացույց։

«Եթե նախկինում մենք ունեինք շաբաթը չորս չվերթ, ապա մայիսին և սեպտեմբերին կլինի վեց, իսկ հուլիս–օգոստոսին` շաբաթը յոթ չվերթ», – տեղեկացրել է Սխոլտեն։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Արմենիա–միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը նախատեսում է 2014 թ.–ի արդյունքում հասնել ուղևորափոխադրումների ավելացման (200 հազար ուղևորով) նախորդ տարվա համեմատ, երբ օդանավակայանի ծառայություններից օգտվել էր գրեթե 1,7 մլն ուղևոր։–0–