Рейтинг@Mail.ru
USD
376.97
EUR
444.71
RUB
4.9091
GEL
140.91
2026 թ. փետրվարի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր

Այսօր, 16:19
Բանկը տեղաբաշխելու է տարեկան 10.25% եկամտաբերությամբ 100,000 (հարյուր հազար) դրամային պարտատոմս
Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը։

Բանկը տեղաբաշխելու է տարեկան 10.25% եկամտաբերությամբ 100,000 (հարյուր հազար) դրամային պարտատոմս։

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 60 ամիս է. տեղաբաշխումը տևելու է մինչև 2026 թվականի հունիսի  23-ը ներառյալ։

Պարտատոմսերը մարվելու են 2031 թվականի փետրվարի 23-ին։

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ։

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողը պետք է լրացնի և Ակբա բանկ ներկայացնի պարտատոմսերի ձեռքբերման հայտ։

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ ֆիզիկական անձանց համար՝

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ իրավաբանական անձանց համար՝

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։